Մովսեսի արահետը. Չինդո կղզու աստվածաշնչյան հրաշքը

Կարծում եք, թե ժամանակը անհնա՞ր է կանգնեցնել: Positive-ի այսօրվա հերոսները հակառակն են ապացուցում: Դուք կապշեք, երբ իմանաք, թե քանի տարեկան են նրանք:

Հետաքրքիր երևույթների պակաս աշխարհը չունի: Ահա դրանցից մեկը, որ կներկայացնի Positive-ը: Տարեկան երկու անգամ Հարավային Կորեայի Չինդո կղզուց ոչ հեռու զարմանալի երույթ է նկատվում, որ հիշեցնում է աստվածաշնչյան հրաշքը, երբ ծովի ջրերը հետ գնացին Մովսեսի առջև: Մոդո և Չինդո կղզիները միացնող ջրերը հետ են քաշվում մեկ ժամով՝ բացելով 2,8 կմ երկարությամբ և 40 մետր լայնությամբ ճանապարհ:

Գիտնականները կարծում են, որ այդ երևույթը մակընթացության և տեղատվության տարբերության արդյունք է, որն էլ իր հերթին կախված է Լուսնի շրջափուլերից: Այդ հրաշքը տեսնելու են գալիս զբոսաշրջիկները աշխարհի տարբեր ծայրերից:

Բազմաթիվ զբոսաշրջիկները և տեղացիները զբոսնում են ծովի մեջ բացված արահետով և հավաքում են ցամաք նետված ծովային կենդանիներին:

Կորեացիներն այդ հրաշքի իրենց բացատրությունն ունեն: Ըստ ավանդության՝ Սոն Դոն Չժին անունով դատապարտյալը աքսորվել է Չեչժուդո կղզի: Ճանապարհին նրա նավը փոթորկից խորտակվել է, սակայն Չոնին, նրա ընտանիքին և ուղեկիցներին հաջողվել է լողալով հասնել մոտակա Չինդո կղզին:

Դոն Չժինի հետնորդները 200 տարի կղզում ապրելուց հետո որոշում են տեղափոխվել ոչ հեռվում գտնվող Մոդո կղզին, քանի որ վագրերի կողմից անընդհատ հարձակման էին ենթարկվում: Երբ բոլորը տեղափոխվում են, պարզվում է, որ կղզում մի ծեր կին էր մնացել: Ծեր կինը խնդրում է ծովահրեշին, որ օգնի իրեն հասնելու հարազատներին: Հրեշը նրան ասում է, որ մոտենա ափին:

Երբ կինը մոտենում է, ծովի ջրերը հետ են քաշվում, և նա սկսում է անցնել բացված ճանապարհով: Սակայն ծեր և թույլ լինելու պատճառով չի կարողանում երկար քայլել, նրան ընդառաջ են գալիս հարազատները, բայց ծեր կինը ճանապարհին մահանում է՝ շնորհակալություն հայտնելով ծովահրեշին, որ կատարեց իր խնդրանքը: Այդ ճանապարհն այժմ զարդարում է վագրի և ծեր կնոջ քանդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին