Ինչպիսին պետք է լինի քույրերի և եղբայրների միջև տարբերությունը

Առաջին երեխայի լույս աշխարհ գալուց մի որոշ ժամանակ անց ամուսինները սկսում են մտածել, որ «վատ չէր լինի կրկնել»: Հենց որ այդ որոշումը կայացվում է, անմիջապես հարց է ծագում. «Ինչպիսի՞ն պետք է լինի ընտանիքում երեխաների միջև կատարյալ տարբերությունը»:

Մասնագետները հավաստում են, որ երկրորդ երեխայի ծնվելու համար որոշակի ժամանակ գոյություն չունի: Ամեն բան կախված է ընտանիքից և նրա դինամիկայից: Պետք չէ մոռանալ, որ մենք բոլորս տարբեր ենք:

Եկեք Positive-ի հետ միասին դիտարկենք իրար մոտ տարիքներով երեխաների պլյուսներն ու մինուսները, ինչպես նաև նրանց, որոնք մեծ տարբերությամբ են լույս աշխարհ եկել:

1. Տարիքային տարբերությունը 12 մինչև 18 ամիս

Դրական կողմերը. տարիքով մոտ քույրերն ու եղբայրներն ավելի քիչ են մրցակցում իրար հետ: Նրանք հաճախ խաղերում կոմպանյոններ են դառնում, ինչը թեթևացնում է ծնողների կյանքը: Դրա պատճառն այն է, որ առաջնեկը դեռ շատ փոքր է, որ խանդի:

Բացասական կողմերը. Երկու գրեթե նույն տարիքի երեխաները մեծ ուշադրություն են պահանջում ծնողների կողմից: Մոր գործը կրկնապատկվում է: Դա ծնողներին իրոք հյուծում է:

2. Տարիքային տարբերությունը 2 տարի

Դրական կողմերը. Սովորաբար մանկաբարձները խորհուրդ են տալիս երկրորդ երեխան ունենալ այն ժամանակ, երբ առաջինը առնվազն 18 ամսական է, երբ արդեն ինքնուրույն գիշերանոթին է նստում, կարողանում է ինքնուրույն խաղալ: Դա թույլ է տալիս, որ ծնողներն ավելի շատ ժամանակ անցկացնեն նորածնի հետ:

Բացասական կողմերը. Խնդիրն այն է, որ այս տարիքը «բարդ տարիք» է համարվում, այդ պատճառով մրցակցությունը և խանդը կարող են շատ ուժգին լինել:

3. Տարիքային տարբերությունը 3 տարի և ավել

Դրական կողմերը. Այս դեպքում մրցակցության հետ կապված խնդիրներ համարյա թե չեն լինում: Բացի այդ, մոր օրգանիզմը հասցնում է լիովին վերականգնվել հղիությունից և ծննդաբերությունից հետո:

Բացասական կողմերը. Երեխաների հետաքրքրությունները խիստ տարբերվում են, հատկապես կյանքի առաջին տարիներին և նրանք հազվադեպ են իրար հետ խաղում: Բացի այդ, որոշ կանայք, որոնք վերջապես ավարտել են տակդիրների մարաթոնը, սարսափով են մտածում, որ նորից պետք է սկսեն ամեն բան նորից:

Ինչպես տեսնում եք, ցանկացած որոշում ունի իր առավելություններն ու թերությունները: Այդ պատճառով, ձեր զուգընկերոջ հետ լավ մտածեք, թե որ տարբերակն է ավելի համապատասխանում ձեր ընտանիքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին