Դիրքի և ռակուրսի ընտրության գաղտնիքները կատարյալ լուսանկարներ ստանալու

Արդյոք ունե՞ք դուք այնպիսի ընկերներ կամ ծանոթներ, որոնք նկարներում միշտ լավ են դուրս գալիս: Ինչպե՞ս է դա ստացվում, միգուցե ինչ-որ մոգական ուժ է ազդում: Իրականում նման «կախարդական» ֆոտոգենիկության գաղտնիքը ռակուրսի, դիրքի և լուսավորության ճիշտ ընտրությունն է: Եթե թեկուզ մի քիչ ուսումնասիրեք այս «գիտությունը», յուրաքանչյուր աղջիկ էլ կկարողանա լուսանկարներում ինստագրամի գեղեցկուհիներից ոչ պակաս տեսք ունենալ; Եկեք Positive-ի հետ միասին պարզենք, թե ինչպես է կարելի հասնել նման արդյունքի:

Ճիշտ ռակուրսի համար ֆոտոխցիկը պետք է լինի քո կզակի մակարդակին կամ մի քիչ բարձր: Այսպես ամենաօպտիմալ տարբերակն է ստացվում, հատկապես եթե նստած ես նկարվում:

Կես պտույտ դիրքը կօգնի ձեզ ավելի սլացիկ երևալ: Որպեսզի վիզուալ «ձգեք» ոտքերը կանգնած վիճակում ավելի ճիշտ է ներքևից նկարելը:

Զուսպ ժպիտն ավելի լավ է նայվում, քան բացը:

Բնական բաց հայացք ստանալու համար մի քանի վայրկյանով փակեք աչքերը և խնդրեք նկարողին նշան տալ, որպեսզի բացեք աչքերը հենց նկարելու պահին:

Վերանայեք հին ալբոմները և հիշեք սեփական հաջող և անհաջող դիրքերը:

Նաև հայելու առջև փորձեք ֆիքսել ձեր հաջող կամ անհաջող դիրքերը:

Այլ թեմա է խմբակային նկարը: Այստեղ պետք է ընտրեք ձեր տեղը մարդկանց կողքին, որոնք ձեզանից կարող են տարբերվել (հասակ, մազերի գույն, նիհարություն):

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին