Կանացի 11 ֆիզիկական հատկանիշ, որ խելքահան են անում տղամարդկանց. գիտականորեն ապացուցված է

Տղամարդիկ սիրում են աչքերով, և սա փաստ է: Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե հատկապես ինչն է նրանց դուր գալիս:

Ձեզ ենք ներկայացնում գիտականորեն ապացուցված կանացի 11 ֆիզիկական հատկանիշ, որ խելքահան են անում տղամարդկանց:

#1 Ժպիտ

Երջանիկ, պայծառ և գեղեցիկ ժպտացող մարդիկ ձգում են դեպի իրենց:

#2 Բարձր ձայն

Հետազոտությունների համաձայն՝ բարձր ձայնն ասոցացվում է երիտասարդության և կանացի փխրունության հետ: Այս երկուսն էլ շատ գրավիչ են տղամարդկանց համար:

#3 Քիչ դիմահարդարում

Այդ կանանց է թվում, թե «մարտական» շպարով իրենք ավելի գրավիչ են, իսկ այս տղամարդկանց գրավում է բնական գեղեցկությունը:

#4 Առողջ մազեր

Երկար, խիտ և փայլուն մազերը վկայում են կնոջ առողջության մասին: Բացի այդ՝ ապացուցված է, որ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը նախընտրում է երկար մազերով կանանց:

#5 Մուգ մազեր

Չնայած տարածված կարծիքին, թե տղամարդիկ նախընտրում են շիկահերների, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երկարատև հարաբերությունների համար նրանք ընտրում են թխահերների:

#6 Իրանից զգալիորեն շատ ավելի լայն կոնքեր

Տղամարդկանց հատկապես դուր է գալիս 7:10-ի հարաբերակցությունը: Մարմնի այդ մասերն ուղղակիորեն կապված են ծննդաբերության հետ: Հետևաբար տղամարդիկ ենթագիտակցորեն ընտրում են այնպիսի կնոջ, որը լավագույնն է իրենց երեխա պարգևելու համար:

#7 Հասակ

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են բարձրահասակ կանանց, քանի որ նրանք ավելի համաչափ են կազմավորված: Բացի այդ՝ նրանց դուր են գալիս երկար և գեղեցիկ կանացի ոտքերը:

#8 Երկար ձեռքեր

Երկար և նուրբ ձեռքերով կանայք նույնպես շատ գրավիչ են կանանց համար:

#9 Կարմիր հագուստ

Կարմիր գույնն ասոցացվում է կրքի հետ, և պարզվել է, որ կարմիր գույնի հագուստը մագնիսի պես ձգում է տղամարդկանց:

#10 Փարթամ կուրծք

Դե սա, առհասարակ, գաղտնիք չէ:

#11 Արտաքին տեսքն ընդհանուր առմամբ

Կոկիկությունը, ժեստերը, շարժուձևը նույնպես շատ կարևոր են և ազդում են կնոջ գրավչության վրա: