Դրախտ Երկրի վրա. քաղաք, որտեղ չկա ո՛չ քաղաքականություն, ո՛չ կրոն, ո՛չ ազգային տարբերություններ...

Պատկերացրու քաղաք, որում բոլորը հավասար են:

Սա անիրական է թվում, սակայն Հնդկաստանի հարավում կա Աուրովիլ քաղաքը, որը, հիմնադիրների խոսքով, պետք է դառնա միջազգային հանրություն՝ քաղաքականությունից և կրոնից դուրս:

Քաղաքի մասին պատմում է Positive-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո զարգացող քաղաքը հիմնվել է 1968 թ.:

Տարբեր երկրների հարյուրավոր ներկայացուցիչներ գնացել են Աուրովիլ:

Քաղաքում ամեն մեկն իր գործով է զբաղված:

Քաղաքն աշխատում է ինքն իրեն ապահովել՝ կան դաշտեր, գործարաններ, հացատներ, արևային մարտկոցով աշխատող ճաշարան, դպրոցներ, կինոթատրոններ, երաժշտական դպրոց, նույնիսկ տեղական թերթի խմբագրություն:

Հիմա քաղաքում ապրում է 2 333 մարդ աշխարհի 45 երկրներից, բայց ծրագրվում է, որ բնակչության թիվը կաճի մինչև 50 000:

Աուրովիլի բնակիչների մեծ մասը գնացել է Հնդկաստանից, բայց կան բնակիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ամերիկայից, Ռուսաստանից և շատ այլ երկրներից:



Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին