Խորիմաստ 20 քանդակ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Տարբեր քաղաքների փողոցներում տարատեսակ արձաններ կան։ Երբեմն զբոսաշրջիկները հսկայական տարածություններ են անցնում անձամբ որևէ արձան տեսնելու համար։ Սակայն կան նաև այնպիսի արձաններ, որոնք ոչ միայն գեղագիտական նշանակություն են հետապնդում, այլև փորձում են ինչ–որ մի կարևոր միտք փոխանցել։

Positive-ն այսօր հենց այդպիսի քանդակներ է ներկայացնում, որոնք կստիպեն ձեզ խորհել աշխարհի ու մարդկության մասին։

Կոշիկներ Դանուբի ափին, Հունգարիա

Բուդապեշտում տեղադրված այս հուշակոթողը պատմում է գետի ափին գնդակահարված հրեաների պատմությունը։ Մարդկանց շարք էին կանգնեցնում, հանում կոշիկներն ու շղթայով կապում իրար։ Դրանից հետո մեկի վրա կրակում էին, և ընկնողն իր հետևից տանում էր մնացած բոլորին։ Դա արվում էր փամփուշտները խնայելու նպատակով։ Զոհերի քանակը հայտնի չէ։

Դանակներից պատրաստված հրեշտակ, Մեծ Բրիտանիա

100 հազար բռնագրավված դանակներից պատրաստված արձանը կոչ է անում Լիվերփուլի բնակիչներին հիշել սառը զենքի վտանգի մասին։

Ռեյխսթագի 96 պատգամավորներին նվիրված արձան, որոնց ոչնչացրել են նացիստները, Գերմանիա

Ռեյխսթագի կողքին տեղակայված քանդակի ամեն մի քարի վրա մի դեպուտատի անուն է, որը հրաժարվել է միանալ նացիստներին 1933–1945 թվականներին։

Անցում 1977-2005, Լեհաստան

Քանդակագործ Եժի Կալինայի բրոնզե արտասովոր ինստալացիան տեղադրված է Վրոցլավի կենտրոնում։ Փողոցի մի կողմից գետնի տակ մտնող մարդիկ են պատկերված, իսկ փողոցի մյուս կողմում անցորդները կարծես դուրս են գալիս գետնի տակից։

1981 թվականի քաղաքական ճգնաժամի ժամանակ այս վայրում զանգվածային ցույցեր են եղել, որի ժամանակ մարդիկ դուրս էին գալիս ընդհատակից։ Կառավարությունը բողոքները ճնշելու համար ռազմական դրություն է հայտարարել։ Արձանը նվիրված է ռազմական դրության զոհերին։

Ոչնչացված գրքերի հուշարձանը, Գերմանիա

1995 թվականին Բեռլինում հուշարձան են տեղադրել, որը դատարկ գրապահարաններ է պատկերում։ Արձանի կողքին ցուցանակ է փակցված. «Այս հրապարակու 1933 թվականի մայիսի 10-ին ուսանող–նացիստները գրքեր էին այրում»։

Զբոսաշրջիկներ, Ֆրանսիա

Սա նմանատիպ արձանների մի շարք է, որոնք տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Հեղինակը Բրունո Կատալանոն է, որը իր ստեղագործությունները որևէ կերպ չի մեկնաբանում՝ մարդկանց մտքի ազատություն տալով։

Չծնված երեխաներին նվիրված արձան, Սլովակիա

Քանդակը կոչվում է. «Մայրիկ, լաց մի եղիր, ես միևնույնն է քեզ սիրում եմ»։ Արձանի մի մասը պատրաստված է բյուրեղապակուց։

Քաղաքացիական նավերի նավաստիներին նվիրված արձան, Մեծ Բրիտանիա

Ուելսում գտնվող այս քանդակը հավերժացնում է առևտրային նավերի նավաստիների հիշատակը, որոնք, իրենց կյանքը վտանգելով, քաղաքացիական բնակչությանն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։

Մենք հաղթեցինք, Ռուսաստան

Աստրախանում գտնվող այս արձանը պատմում է Միշկա և Մաշկա ուղտերի մասին, որոնք Հայրենական Պատերազմի տարիներին Կարմիր բանակի համար բեռներ էին տեղափոխում։

Քառակուսի գլուխ, Ֆրանսիա

1996 թվականին Նիցայում լավագույն քանդակի մրցույթ հայտարարվեց կենտրոնական գրադարանի համար։ Հաղթող դարձավ քառակուսի գլուխ պատկերող քանդակը, որը խորհրդանշում է շաբլոն մտածողությունը, որը կարելի է հաղթահարել գրքերի օգնությամբ։

Շրջափակված Լենինգրադի երեխաներին, Ռուսաստան

Հայրենական պատերազմի տարիներին շատ լենինգրադցիների տարհանում էին և տեղափոխում Օմսկ։ Այդ տարիների հիշատակին է նվիրված Օմսկում տեղադրված երեք վախեցած երեխաների արձանը, որոնք կրծքին սեղմած պահում են ջութակը, թեյնիկն ու տիկնիկը։

Կինը ֆիզարձակուրդում, Իսպանիա

Այստեղ ամեն ինչ պարզ է, բացատրելու կարիք էլ կարծում ենք չկա։

Հովանոցով աղջիկը, Բելառուս

Այս քանդակը նվիրված է 1999թվականի մայիսի 30-ին Մինսկում տեղի ունեցած ողբերգությանը, երբ վերջին զանգի տոնակատարության ժամանակ, ուժեղ անձրևի պատճառով ավելի քան 2000 մարդ փորձել է պատսպարվել գետնանցումում, ինչի արդյունքում 53 հոգի մահացել է, որոնցից միայն երեքն են եղել 30 անց։

Կրիպտոմիացում, Մեծ Բրիտանիա

Լոնդոնյան արձանը պատկերում է ներկայից կրիպտոարժույթի դարը։ Այն խորհրդանշում է գալիք սերունդը, որը կծնվի թվային փողերի ժամանակ։ Արդեն մոր արգանդում երեխան սմարթֆոնով է։

Սալերը մաքրող ծերուկը.Ավստրիա

Երբ Ավստրիան գրավեցին նացիստները, նրանք հրեաներին հանեցին Վիենայի փողոցներ՝ սալահատակից հականացիստական լոզունգները մաքրելու համար։

Լայք, Իտալիա

Արձանը կոչ է անում մարդկանց ավելի քիչ ժամանակ հատկացնել սոցցանցերին և ռեալ կյանք վերադառնալ։

Անվախ աղջիկը, ԱՄՆ

«Հարձակվող ցուլը» արձանի դիմաց տեղադրված աղջկա քանդակը կոչ է անում փոխել կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը և ավելի հաճախ նրանց ղեկավար պաշտոններ վստահել։

Կոտրված աթոռ, Շվեյցարիա

Ժնևում տեղադրված 12 մետրանոց արձանը հիշեցնում է քաղաքական գործիչներին այն մասին, որ պատերազմները ճակատագրեր են խեղում և կյանքեր տանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին