Ահա, թե ինչու ֆրանսուհիները չեն գիրանում. 9 պարզ կանոն, որոնց շնորհիվ դուք միշտ բարեկազմ կլինեք

Շատ ֆրանսուհիներ աղջկական բարեկազմությունը պահպանում են նաև 40 տարեկանից հետո, նույնիսկ 50-ից:

Ինչպես է դա նրանց հաջողվում՝ կներկայացնի Positive-ը:

Եվ այսպես, ֆրանսուհիները…

Հեշտությամբ հրաժարվում են նախաճաշից

Առավոտյան ֆրանսուհին ժամանակն ավելի շուտ կծախսի իր տաբատին հարմար ժակետ ընտրելու, քան գազօջախի մոտ կանգնելու վրա: Աշխատավայրում մի քանի անգամ սուրճ են խմում: Մինչև ճաշը ֆրանսուհիները կայուն ձևով ունենում են 2-3 ընդմիջում սուրճի համար, նրանք երբեք սուրճի հետ բուտերբրոդ կամ բլիթներ չեն օգտագործում:

Ճաշի համար ընտրում են աղցաններ և բանջարեղեն

Առավել հաճախ աշխատող ֆրանսիացիները սրճարանում են ճաշում: Կանայք սովորաբար պատվիրում են աղցան կամ բանջարեղենի գրիլ: Մի քիչ հավի միսը կամ ձուկը, 1 քառակուսի այծի պանիրը և ձիթապտղի յուղով տապակված հացի կտորները կորում են ռեհանով և ռուկոլայով հազարի տերևների կույտի մեջ:

Ճաշից առաջ ֆրանսուհին մի կտոր հաց է կտրում, վրան կարագ է քսում, բայց միայն 1-2 անգամ է կծում: Խաղում է հացի հետ, վերցնում ձեռքը, բայց չի ուտում: Փոխարենը՝ հաճույքով 2-3 բաժակ ջուր կխմի:

Սննդի վրա ծախսում են խստորեն սահմանված գումար

Ընդմիջման գնալիս ֆրանսուհին չի վերցնում դրամապանակը, այլ որոշ գումար, սովորաբար ոչ շատ մեծ: Եթե աղցանները և տաք ուտեստներն ավելի թանկ արժեն, նա թեթև ուտեստ կպատվիրի: Գլխավորը սահմանված բյուջեի սահմաններից դուրս չգալն է:

«Մշակում եմ» օգտագործած կալորիաները

Ոմանք հատուկ նոթատերեր ունեն, որտեղ գրանցում են իրենց օրական սննդակարգի կալորիականությունը: Եթե կորպորատիվ երեկույթի ժամանակ ֆրանսուհին պատառաքաղով ծուլորեն դիպչում է բանջարեղենին և հրաժարվում է գիշերային երեկույթից, բոլորը հասկանում են՝ Մադլենը մշակում է երեկվա խոզի միսը:

Որպես նախուտեստ ընտրում են սեզոնային մրգեր

«Գործընկերներ, իմ հորաքույր Ամելն Իսպանիայից նեկտարին է ուղարկել: Ո՞վ է ուզում փորձել»: Սովորաբար այսպիսի առաջարկությանը դրական բացականչություններով և աշխատանքում 15 րոպե ընդմիջումով են պատասխանում: Հաջորդ օրը բոլորը Պրովանսի խնձոր կուտեն:

Քիչ են ուտում երեկույթներին

Ֆրանսիական երեկույթն այսպիսն է՝ ոչ վառ լույս, բաց պատշգամբներ և մի քանի տուփ գինի: Ոչ մի ուտելիք: Սովորաբար գինին ջրով են խմում: Ալկոհոլի հետ ուտել ընդունված չէ:

Դեսերտներ չեն ուտում

Իսկական ֆրանսուհիները սառն են վերաբերվում քաղցրին հիմնական ուտեստից հետո: Եթե դեսերտ են պատվիրում, միայն մի քանի գդալ են փորձում: Այդ պատճառով փարիզյան ռեստորաններում դեսերտի ճաշացանկ բերվում է միայն հաճախորդի խնդրանքով:

Սեղանի շուրջ շատ են խոսում

Ֆրանսուհիները սեղանի շուրջ դանդաղ են ուտում՝ երկարաձգելով հաճույքը, և շատ են խոսում:

Շատ են քայլում

Ֆրանսուհիները կարծում են, որ պետք է իմանալ հարազատ քաղաքի բոլոր անկյունները, շատ են քայլում:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին