Թեստ․ ընտրե՛ք խորհրդանիշը և բացահայտեք ձեր ոգու տեսակը

Նախքան մեր կյանքի ճամփորդությունը սկսելը, մենք բոլորս մեր որոշակի դերն ենք ընտրում։ Այս դերն օգնում է ձևավորել մեր բնավորությունը, մեր հնարավորությունները, ինչպես նաև որոշում է, թե ինչպես ենք մենք փոխազդում շրջապատի հետ։

Ձեր դերը՝ ձեր էությունն է։ Ձեր հոգին կարող է վերցնել հետևյալ 7 դերերից մեկը. քուրմ, ծառայող, վարպետ, զինվոր, թագավոր, իմաստուն, գիտնական։

Positive-ի հետ միասին տեսնենք, թե դրանցից որը ինչ նշանակություն ունի։

1. Ծառայող

Այս տիպի հոգով մարդիկ հոգ են տանում շրջապատի և նրանց պահանջների մասին, ինչպես նաև ձգտում են թեթևացնել նրանց տառապանքները։ Ծառայողները ցանկանում են ավելի լավը դարձնել աշխարհը, որպեսզի բոլորը երջանիկ լինեն։ Նրանք ընկերասեր և նվիրված են, կարող են նաև անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել՝ չմտածելով հպարտության մասին։ Չնայած բոլոր դրական հատկանիշներին, ծառայողները կարող են նաև կամազուրկ լինել և թույլ տալ, որ իրենց օգտագործեն։

Բնակչության մոտ 30%-ը հենց այս տիպին է պատկանում։ Նրանց հրաշալի կերպով սազում են բժշկի, բուժքույրի, սոցիալական աշխատակցի և մատուցողի պաշտոնները։

2. Վարպետ

Վարպետները կրեատիվ և էքսպրեսիվ անհատներ են՝ օժտված վառ երևակայությամբ։ Այս տիպի հոգով մարդիկ են կանգնած ամենահայտնի ստեղծագործական և տեխնիկական ձեռքբերումների ետևում։ Նրանք հնարամիտ են, օրիգինալ, սպոնտան, ոճային և չեն կարողանում գոհանալ այնքան ժամանակ, քանի դեռ որևէ արդյունավետ բանով չեն զբաղվում։ Չնայած դրան վարպետները երբեմն զգայական և մելանխոլիկ են լինում։ Հոգու այս տեսակով մարդիկ աշխարհի բնակչության 22%-ն են կազմում։ Վարպետներից հրաշալի նկարիչներ, գյուտարարներ, ինժեներներ, ճարտարապետներ և մեխանիկներ են ստացվում։

3. Զինվոր

Զինվորները սիրում են փորձություններ։ Պարգևատրումը Զինվորների համար հրաշալի խթան է, որպեսզի գործի անցնեն և հասնեն դրված նպատակներին։ Նրանք նաև հանգիստ են վերաբերվում պատիժներին։ Նրանք էներգիայով լի են, նպատակասլաց և կենտրոնացած։ Նրանք նաև կարող են բռնկուն լինել, կտրուկ և սահմանափակ։ Այս տիպի հոգով մարդիկ կազմում են բնակչության 17%-ը։ Նրանց ամենից շատ սազում է զինվորի, մարզիկի, վաճառողի և թիկնապահի մասնագիտությունները։

4. Գիտնական

Այս տիպի հոգով մարդիկ իրենց բնույթով հետաքրքրասեր են, ջանասեր, լավ սովորող։ Նրանք սիրում են սովորել, փորձեր դնել, ընդլայնել գիտելիքները և կատարելագործել հմտությունները։ Նրանք համարձակ են, բարեսիրտ, գրագետ և մեծամիտ։ Գիտնականները բնակչության 13%-ն են կազմում, իսկ նրանց աշխատանքը հիմնականում կապված է գիտության, մաթեմատիկայի և հետազոտությունների հետ։

5. Իմաստուն

Այս տիպի հոգով մարդիկ խարիզմատիկ են և գրավիչ։ Իմաստունները վառ, դրամատիկ և ուրախություն սիրող մարդիկ են։ Նրանք ծնված են բեմի վրա լինելու համար։ Նրանցից հրաշալի երգիչներ, երաժիշտներ դերասաններ, ուսուցիչներ և հռետորներ են դուրս գալիս։ Հասարակության մեջ նրանք հայտնի են որպես բամբասկոտներ, ինչպես նաև դրամայի թագավորներ և թագուհիներ։ Միևնույն ժամանակ նրանք սիրալիր են, անհոգ, սիրում են զվարճանալ և միշտ կարող են զբաղեցնել ձեզ։ Այս տիպի մարդիկ բնակչության 10% են կազմում։

6. Քուրմ

Ոգեշնչող, էներգիայով լի և մոտիվացնող. Քրմերը կարողանում են տեսնել շրջապատի իրական ներուժը և բացահայտել նրանց լավագույն որակները։ Նրանք հոգատար են, կարեկցող և ոգեշնչող։ Նրանք սովորաբար հավատացյալ են և կազմում են բնակչության 7%-ը։ Նրանց ամենից շատ համապատասխանում են քահանայի, հոգևորականի և հոգևոր ուսուցչի մասնագիտությունները։

7. Թագավոր

Թագավորները իշխող, ուժեղ և հեղինակավոր անհատներ են, որոնցից հրաշալի առաջնորդներ են ստացվում։ Այս տիպի հոգով մարդիկ պերֆեկցիոնիստներ են։ Նրանք լավ են կարողանում լուծել խնդիրները, միևնույն ժամանակ նրանք իշխող են, պահանջկոտ, գոռոզ և երբեմն նույնիսկ դաժան։ Թագավորները երկրի բնակչության 13% են կզմում։ Նրանց համապատասխանում են քաղաքական գործչի, ինչպես նաև մենեջերի պաշտոնները։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին