Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ օգտագործի. ահա թե ինչ է պետք անել, որպեսզի մարդիկ դադարեն «անցնել ձեր վրայով»

Դալայ–լաման ասում էր, որ մենք պետք է միշտ բարություն անենք, երբ ունենք դրա հնարավորությունը (իսկ հնարավորություն միշտ կա)։

Որևէ վատ բան չկա բարի լինելու և շրջապատին միայն բարին տալու մեջ. դա թույլ է տալիս մաքուր խղճով քնել։ Սակայն եթե դուք թույլ եք տալիս ուրիշներին օգտագործել ձեզ, պետք է վերանայեք ձեր վերաբերմունքը։

Positive-ը 8 խորհուրդ է ներկայացնում, թե ինչպես թույլ չտաք, որ ուրիշները օգտագործեն ձեզ.

1. Ձեզ ավելի շատ գնահատեք

Սա ամենակարևոր կետն է։ Եթե դուք ինքներդ ձեզ թերագնահատում եք, ապա խոնարհ կընդունեք այն ամենը, ինչ տեղի է ունենում։

2. Ձեզ մի համեմատեք ուրիշների հետ

Մշտապես համեմատվելը ուրիշների հետ նվազեցնում է ձեր ինքնագնահատականը։ Դա հիվանդության նման է, որի պատճառով դուք ձեզ նորմալ չեք զգում։ Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, հպարտացեք ձեր ձեռբերումներով, որքան էլ որ աննշան դրանք ձեզ չթվան։

3. Վերլուծեք ձեր ցանկությունները

Ինչ արժեքներ դուք ունեք, ինչ եք սպասում դիմացինից։ Ձևակերպեք ձեր ցանկությունները, որքան հստակ, այնքան՝ ավելի լավ։ Հակառակ դեպքում երբեք չեք հասկանա, թե ինչ է կատարվում։ Իմանալով ձեր ցանկությունները՝ դուք կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել, ինչը շատ կօգնի ձեզ ապագայում։

4. Սովորեք «ոչ» ասել

Դուք պարտավոր չեք ստիպված օգնել ինչ որ մեկին։ Եթե ինչ որ բան ձեզ հարմար չէ, անհարմար մի զգացեք «ոչ» ասել. հետո ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք։

5. Երբեք մի համաձայնեք ավելի քչին

Կարևոր չէ, խոսքը հարաբերությունների մասին է գնում, թե կարիերայի. Երբեք մի համաձայնեք ավելի քչին, քան դուք արժանի եք։ Դուք արժանի եք հարգանքի և երջանկության։ Մի տրվեք ձեր վախերին։ Ավելի լավ է բաց թողնել անպիտան հնարավորությունը, քան հետո տառապել։ Ընտրեք միայն այն, ինչ ձեզ է հարմար, ոչ թե ուրիշներին։

6. Եսասեր եղեք

Ժամանակ առ ժամանակ օգտակար է ձեզ առաջին տեղում դնելը և սիրած գործով զբաղվելը։ Դուք չեք կարող ամբողջ կյանքում միայն ուրիշների մասին հոգ տանել։ Ձեր կարիքները պակաս կարևոր չեն։

7. Մի անհանգստացեք, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները

Ձեր երջանկությունն ավելի կարևոր է, քան շրջապատի մարդկանց կարծիքները։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր հանեպ։ Ձեզ պետք չէ ոչ ոքի հավանությունը, որպեսզի դառնաք այնպիսին, ինչպիսին որ ցանկանում եք։

8. Խոսեք ձեր զգացմունքների մասին

Մի թաքցրեք ձեր զգացմունքները։ Եթե չեք դիմանում աշխատանքային ծանրաբեռնվածությանը, ասեք այդ մասին ղեկավարությանը։ Եթե ընկերուհին ձեզ ինչ որ բանով վիրավորել է, ասեք նրան այդ մասին։ Ձեր զգացմունքները ներսում պահելով՝ դուք միայն ինքներդ ձեզ եք վնասում։ Մի վախեցեք ձեր կարծիքը հայտնելուց։

Հիշեք. Ոչ ոք հոգ չի տանի ձեր մասին, բացի ինքներդ ձեզանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին