Մեղրով դդում՝ համեղագույն աղանդեր

Ցանկանո՞ւմ եք բազմազանություն մտցնել ձեր սնդակարգում: Positive-ը առաջարկում է դդումով ու մեղրով համեղ աղանդեր պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Դդում — 400-500 գրամ
  • Մեղր — 3 ճ.գ.
  • Կարագ – 30 գրամ
  • Դարչին – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Դդումը կտրատել 2 սմ կտորների, մեղր և դարչին քսել վրան:

2. Բազմաեփ սարքի ամանի հատակին ու պատերին կարագ քսել, մեջը լցնել մեր դդումի կտորները:

3. Միացնել «թխելու» ռեժիմը 35-40 րոպեով:

Կստացվի ոչ միայն համեղ, այլև օրգանիզմի համար շատ օգտակար աղանդեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին