Պանրով շերտավոր պիրոգ. Ամենալավ բաղադրատոմսը

Պանրով այս շերտավոր պիրոգը, որի բաղադրատոմսն է այսօր առաջարկում Positive-ը, շատ հետաքրքիր տեսք ունի: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև ցանկացած տոնական սեղանի զարդը կարող է դառնալ:

Բաղադրիչներ

  • Շերտավոր խմոր – 400 գրամ
  • Պանիր պինդ տեսակի – 200 գրամ
  • Պանիր՝ փափուկ – 100 գրամ
  • Ձվի դեղնուց – 1 հատ
  • Քունջութ – 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Պանիրը քերել:

2. Խմորը թեթև բացում ենք, կտրում ենք երկար շերտակտորներով:

3. Ամեն մեկի վրա պանիր ենք դնում:

4. Փաթաթում ենք, ծայրերը դեպի կենտրոն բարձրացնելով, խնամքով ամրացնում ենք:

5. Հերթով «երշիկները» շարում ենք ջեռոցի թավայի մեջ՝ յուղաթղթի վրա, սկսելով կենտրոնից, հերթով իրար կպցնելով, ինչպես ցույց է տրված նկարում: Պետք է «խխունջ» ստացվի:

6. Վրայից դեղնուց ենք քսում և քունջութ լցնում:

7. 20 րոպեով դնում ենք տաք ջեռոցը, մինչև կարմրի:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին