Ինչո՞ւ են գերմանացիները 4-5 տարեկան երեխաներին ծծակ տալիս և տակդիր հագցնում. նորմա՞լ եք համարում դա

Ցանկացած երկիր տարբերվում է իր մշակույթով, ավանդույթով և սովորություններով: Իհարկե, կյանքը նույնպես տարբեր է: Եվ, իհարկե, ամենաբարդը այլ ազգության մշակույթը հասկանալն ու ընդունելն է, հատկապես դաստիարակությունը: Օրինակ՝ Գերմանիայում կանայք բավականին ուշ են մայր դառնում՝ մոտավորապես 30 տարեկանում կամ էլ 40-ից հետո: 26-28 տարեկան մայրիկները նրանց մոտ զարմանք են առաջացնում:

Գերմանացիները կարծում են, որ առաջնահերթ պետք է սեփական ոտքերի վրա կանգնել, այս կյանքում տեղը գտնել, ֆինանսապես ազատ լինել և հենց այդ ժամանակից սկսած կարող է ուրիշի համար պատասխանատվություն կրել: Կարևորը երեխային ճիշտ դաստիարակելն է: Գերմանացիները երբեք ձեռք չեն բարձրացնում երեխաների վրա, քանի որ նրանք դրա համար պատասխանատվության կենթարկվեն: Երեխան անհատ է, իսկ դա նշանակում է, որ նրան պետք է հարգել: Սակայն այս ամեն հետ մեկտեղ նրանք քնքշանք չեն տածում երեխայի հանդեպ: Երեխային վերաբերվում են որպես հասուն մարդու:

Սակայն կան սովորություններ, որոնք ուղղակի անհասկանալի են: Փողոցում շատ կարող եք հանդիպել 4-5 տարեկան երեխաների, ովքեր դեռ տակդիրներ են հագնում կամ էլ ծծակներ (соскa) են օգտագործում: Գերմանացիները բավականին երկար են երեխաներին կրծքի կաթ տալիս: Սա բացատրում են նրանով, որ կրծքի կաթն օգնում է, որ երեխան ճիշտ զարգանա: