Արթ-փոփ՝ հայկական էթնիկ տարրերով. դուրս է եկել ուկրաինական Օֆլիյան խմբի դեբյուտային թրեքը

Ofliyan-ը, որին այսօր ներկայացնում է Positive-ը, նոր խումբ է, որը դեբյուտային թրեք է թողարկել Իվան Դորնի Masterskaya լեյբլի վրա: Խմբի անդամներն են Կատյա Օֆլիյանն ու Իգոր Բիրյուչենկոն, որոնք մինչ այդ հանդես էին գալիս «её» խմբի կազմում: Առաջին «Принц» թրեքում կարելի է դուդուկ և հարվածայիններ լսել: Երաժիշտները պատմում են. «Օֆլիյանը արթ-փոփ է՝ հայկական էթնիկ տարրերով: Արևելյան մոտիվներ և անկեղծ տեքստեր»:

Երաժիշտների կերպարների վրա հիմա աշխատում է Լեսյա Պատոկան՝ Ուկրաինայում ամենահայտնի հագուստի ձևավորողներից մեկը, որը պատասխանատու է ONUKA-ի, Ջամալայի և այլ արտիստների համերգային ոճի համար: Սա Կատերինա Օֆլիյանի և Իգոր Բիրյուչենկոյի երրորդ վերածնունդն է. դեռևս հինգ տարի առաջ դաշնակահար Ֆիմա Չուպախինի հետ նրանք նվագում էին deliKate խարկովյան խմբում:

«Մենք կորել էինք տեսադաշտից ուժերի և գաղափարների լիակատար սպառման պատճառով,- ասում է Կատյա Օֆլիյանը: Իսկ մենք շատ ենք հարգում մեր լսողին, որպեսզի նրա հետ շատախոսենք հենց այնպես, աղմուկի համար, նույնիսկ երբ ասելիք չունենք: Այդ պատճառով մենք լռում էինք: Այս տարվա ընթացքում մենք փորձառություն ձեռք բերեցինք, որի շնորհիվ հասկացանք, որ որոշ բաներ պետք է վերաիմաստավորել: Օրինակ՝ երգերը: Մենք հասկացանք, որ պետք է ավելի թարմ և նորաձև բան ստեղծել, զարդարել մեր գործերը քնարական դուդուկով, դրա հետ մեկտեղ չկորցնելով մեր իրական կերպարը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին