Հավի կրծքամսով ռուլետներ՝ ընկույզի միջուկով. անկրկնելի համեղ ուտեստ, որ կզարդարի ցանկացած տոնական սեղան

Տեսեք, թե ինչպես կարելի է անհավանական համեղ ռուլետներ պատրաստել հավի փափկամսից՝ բանջարեղենի, հալած պանրի և ընկույզի խառնուրդից պատրաստված միջուկով, որն այսօր ներկայացնում է Positive-ը։ Այս ուտեստը ձեր տոնական սեղանին անկասկած իր պատվավոր տեղը կգրավի և կհիացնի ձեր հյուրերին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի փափկամիս – 500 գր.
  • Գազար – 1 հատ
  • Ընկույզ – 40 գր.
  • Պաքսիմատի փոշի – ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Սոխ – 1 հատ
  • Հալած պանիր – 100 գրամ
  • Ձու – 1 հատ
  • Բուսայուղ – ըստ ճաշակի։

1. Լվացեք և կտրատեք հավի փափկամիսը շերտերով, միսը լավ ծեծեք, աղ ու պղպեղ արեք։

2. Մաքրեք և մանրացրեք սոխը, քերիչով անցկացրեք գազարը։ Սոխը բուսայուղի մեջ տապակեք, ավելացրեք գազարը և խառնեք մինչև փափկելը։ Ըստ ճաշակի համեմունքներ արեք։

3. Փոքր խորանարդիկներով կտրատեք հալած պանիրը և դրեք թավայիմեջ, անընդհատ խառնելով բաղադրիչները, մինչև պանիրը հալվի և զանգվածը համասեռ դառնա։

4. Այս խառնուրդը լցրեք խորը թասի մեջ, ավելացրեք մանրացրած ընկույզը և լավ խառնեք։

5. Հավի փափկամսի ծայրին դրեք 1 թ.գ. միջուկ և ռուլետի նման փաթաթեք։ Հետո ռուլետները թաթախեք հարած ձվի մեջ և թավալեք պաքսիմատի մեջ։

6. Ռուլետները տապակեք բուսայուղով տաքացված տապակի մեջ երկու կողմից՝ մինչև պատրաստ կլինի։

7. Պատրաստի ռուլետները դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին