«Թե որքան դանդաղ եք դուք շարժվում, կարևոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ կանգ չեք առել». Կոնֆուցիոսի կյանքի դասերը

Չինացի մեծ մտածողի փիլիսոփայությունը կենտրոնացված էր անձնական, հանրային և բարոյականության հարցերի վրա։ Կոնֆուցիոսը սովորեցնում էր սոցիումում մարդկանց հարաբերությունների կանոններին, արդարությանն ու հավասարությանը։

Positive-ը Կոնֆուցիոսի՝ կյանքի մի քանի վառ դասերից է ներկայացնում.

1. Պարզապես շարունակեք գնալ

Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք դուք գնում, այնքան ժամանակ, քանի դեռ կանգ չեք առել։ Եթե շարունակեք ճիշտ ուղով գնալ, ապա վերջին հաշվով կհասնեք ձեր ցանկալի կետին։ Դժվար աշխատանքը պետք է հաջորդականությամբ կատարվի։

Հաջողության ձգտող մարդը նա է, ով հավատարիմ է մնում իր գաղափարին, և չնայած հանգամանքներին, շարժվում է դեպի իր նպատակը։

2. Ձեր ընկերները նշանակություն ունեն

Երբեք մի ընկերացեք այնպիսի մարդու հետ, որը ձեզանից լավը չէ։ Ձեր ընկերները ձեր ապագայի մարգարեությունն են։ Դուք գնում եք այնտեղ, որտեղ հիմա նրանք են գտնվում։

Սա լավ առիթ է փնտրելու համար ընկերներ, որոնք շարժվում են այն ուղղությամբ, որը դուք եք ընտրել։ Այդ պատճառով էլ շրջապատեք ձեզ սրտում կրակ ունեցող մարդկանցով։

3. Լավ բանի համար պետք է վճարել

Հեշտ է ատելն ու դժվար՝ սիրելը։ Սրա վրա մեր կյանքում շատ բան է հիմնված։ Լավին հասնելը դժվար է, և շատ ավելի հեշտ է ինչ–որ վատ բան ստանալը։

Սա շատ բան է բացատրում։ Ավելի հեշտ է ատելը, բացասականը ի ցույց դնելը, արդարանաը։ Սերը, ներողամտությունն ու մեծահոգությունը մեծ սիրտ են պահանջում, շատ խելք և մեծ ջանքեր։

4. Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դուք սխալվել եք

Վատ բան չկա ձեր սխալներում, եթե դուք չշարունակեք հիշել դրա մասին։ Մի սրտնեղեք մանրուքների պատճառով։ Սխալ գործելը մեծ մեղք չէ։ Մի թույլ տվեք, որ սխալները փչացնեն ձեր օրը։ Թույլ մի տվեք, որ նեգատիվը զբաղեցնի ձեր մտքերը։ Սխալ գործելու մեջ ոչ մի վատ բան չկա։

5. Դուք կարող եք յուրաքանչյուրից սովորել

Եթե ես գնում եմ երկու ուրիշ մարդկանց հետ, ապա նրանցից յուրաքանչյուրը իմ ուսուցչի դերում հանդես կգա։ Ես կնմանակեմ նրանցից մեկի լավ կողմերը և իմ մեջ կուղղեմ մյուսի թերությունները։ Դուք կարող եք և պետք է դասեր քաղեք յուրաքանչյուրից,լինի դա խաբեբա կամ սուրբ։ Ամեն մի կյանք պատմություն է՝ լի դասերով, որոնք պետք է քաղել։

6. Ամեն ինչ կամ ոչինչ

Ինչով էլ որ կյանքում զբաղվեք, արեք դա ամբողջ սրտով։ Ինչ էլ որ անեք, արեք նվիրվածությամբ կամ մի արեք ընդհանրապես։ Կյանքում հաջողության հասնելու համար ձեզանից պահանջվում է տալ լավագույնը, ինչին դուք ընդունակ եք, և այդ ժամանակ դուք կապրեք առանց զղջման։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին