Ինչո՞վ է զբաղված հիմա «Տանը՝ միայնակ» ֆիլմի հայտնի ավազակը (չեք հավատա, բայց նա արդեն 76 տարեկան է)

Ջո Պեշին այն ավազակն է «Միայնակ՝ տանը» ֆիլմից, որը Մարվի հետ միասին ցանկանում էր գողանալ Քևինի Ամանորը: Պեշիի ստեղծագործական գործունեությանն է այսօր անդրադառնում Positive-ը:

Հանցագործի դերը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի և քննադատների կողմից, սակայն այն ամենանշանակալին չի համարվում իտալական արմատներով ամերիկացի դերասանի ծառայողական ցուցակում:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от

Դեպի մեծ կինո ճանապարհը նրա առջև հարթել է Մարտին Սկորսեզեն, որը նկատեց Պեշիի տաղանդը քրեական հեղինակությունների մասին փոքր բյուջետային ֆիլմի դուրս գալուց հետո: Ռեժիսորը դեր վստահեց Ջոզեֆին «Կատաղած ցուլ» ֆիլմում, որը սկսնակ դերասանը հրաշալի կատարեց:

Մարտինի սիրելի դերասանը

Դրանից հետո եկան «Փառավոր տղաները» (1990), որի համար Պեշին «Օսկարի» արժանացավ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, «Կազինոն» (1995), որի նկարահանումների ժամանակ Ջոն կոտրեց այն կողոսկրը, որը նա կոտրել էր նաև 1980 թվականին «Կատաղած ցուլ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@thatmovieguyfromholland)

Եվ հանկարծ, 1999 թվականին, 56-ամյա Պեշին հայտարարեց, որ ավարտում է դերասանական գործունեությունը, հույս ունենալով հեռու մնալ պապարացիների ուշադրությունից և զբաղվել սիրելի գործով՝ երաժշտությամբ: Նրա մանկության երազանքն արտահայտվեց երեք ալբոմներով, որոնցից վերջինը թողարկվել է 2019 թվականին:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@joepesci)

Վերադարձ ակունքներին

2019 թվականը յուրահատուկ էր Պեշիի համար նաև նրանով, որ դուրս եկավ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը, որտեղ դերասանը կրկին գանգստերի էր մարմնավորում:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@thenyff)

76-ամյա Պեշին հրաշալի կատարեց Ռասել Բուֆալինոյի դերը, և ինչպես նշում են քննադատները, հրաշալի էր նայվում կադրում 79-ամյա Ալ Պաչինոյի և 76-ամյա Ռոբերտ Դե Նիրոյի հետ:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@vintagekino)

Դերասանական կարիերայի մայրամուտը

Շատ հնարավոր է, որ այս դերը Ջո Պեշիի համար վերջինը լինի, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում, դերասանական գործունեությունը ավարտելու մասին հայտարարելուց հետո, նա ընդամենը երեք ֆիլմում է հանդես եկել, այն էլ բացառության կարգով:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@joepesci)

Հիմա Ջոն նախընտրում է կիթառով ջազային ստեղծագործություններ կատարել, ձիեր պահել և գոլֆ խաղալ:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от (@soloencines)

Պեշիի՝ կինոյից հեռանալը կարող է պայմանավորված լինել նրա՝ կարիերան վաղ սկսելու հետ: Նա առաջին անգամ թատրոնի բեմ դուրս եկավ 5 տարեկանում, վաղ տարիքից մասնակցում էր «Մանկական աստեղային ժամ» հաղորդմանը և մինչև 20 տարեկանը հասցրել է մի քանի մասնագիտություն փոխել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին