Այս երեքհարցանի տիբեթյան թեստը կբացահայտի ձեր իրական բնույթը

Մի կողմ դրեք տրամաբանական մտածողությունը, լիցքաթափվեք և պատասխանեք հետևյալ հարցերին:

Փորձեք երկար չմտածել հարցերի շուրջ, թույլ տվեք ձեր ենթագիտակցությանն անել գործը, և ընտրեք այն, ինչ առաջինն է գալիս ձեր մտքին:

Կարող են նշումներ անել:

1. Հետևյալ կենդանիներին դասավորեք այն հերթականությամբ, որով ուզում եք:

  • Կով, վագր, ոչխար, ձի, խոզ

2. Նշվածներից յուրաքանչյուրի համար ընտրեք մեկ ածական

  • Շունը...
  • Կատուն...
  • Առնետը...
  • Սուրճը...
  • Ծովը...

3. Մտապահեք հինգ հոգու, ովքեր ձեզ համար չափազանց կարևոր են: Հետևյալ գույներից յուրաքանչյուրն ասոցիացրեք նրանցից մեկի հետ: Յուրաքանչյուր մարդու պետք է համապատասխանեցնել մեկ գույն:

  • Դեղին
  • Գազարագույն
  • Կարմիր
  • Սպիտակ
  • Կանաչ

Իսկ հիմա եկեք նայենք արդյունքներին

1. Առաջին հարցի պատասխաններն արտացոլում են ձեր կյանքի արաջնահերթությունները

  • Կով – կարիերա
  • Վագր – սեփական արժանապատվություն
  • Ոչխար – սեր
  • Ձի – ընտանիք
  • Խոզ – փող

2. Երկրորդ հարցի պատասխանները բացահայտում են ձեր վերաբերմունքը կյանքին ենթագիտակցական մակարդակի վրա։

  • Շանը նկարագրող ածականը բնորոշում է ձեզ, ձեր բնավորությունը:
  • Կատվին նկարագրող ածականը բնորոշում է ձեր սիրելիին, կողակցին, նրա բնավորությունը:
  • Առնետին նկարագրող ածականը ցույց է տալիս, թե ինչպես եք դուք բնորոշում ձեր թշնամիներին:
  • Սուրճի հետ ասոցիացիան ձեր վերաբերմունքն է սեքսին:
  • Ծովը նկարագրող ածականը բնորոշում է ձեր կյանքն ընդհանուր առմամբ:

3. Երրորդ հարցում գույներն արտացոլում են ձեր վերաբերունքն այդ մարդկանց հանդեպ:

  • Դեղին գույնի ներքո այն մարդն է, ով մեծ ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա:
  • Գազարագույն գույնի ներքո գտնվող մարդուն դուք ընդունում եք որպես լավագույն ընկեր:
  • Կարմիր գույնի ներքո այն մարդն է, ում դուք սիրում եք ձեր ողջ սրտով:
  • Սպիտակ գույնի ներքո գտնվող մարդուն դուք ընդունում եք որպես ամենահոգեհարազատ մեկը:
  • Կանաչ գույնի ներքո այն մարդն է, ում դուք կհիշեք ողջ կյանքի ընթացքում:

Ստատիստիկայի համաձայն՝ այս թեստն ունի 97% ճշտություն: Իսկ ձեր դեպքում ճի՞շտ էր:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին