Դիմահարդարման աշխարհում նոր թրենդ դարձած այս շրթներկի հնարավորությունները քեզ կզարմացնեն

Kailijumei-ը չինական արտադրության նոր շրթներկ է, որն իսկական իրարանցում է առաջացրել դիմահարդարման աշխարհում: Նոր թրենդն արդեն նվաճել է նորաձև կանանց և աղջիկների ուշադրությունը ողջ աշխարհով մեկ: Kailijumei-ի The Summer Simplicity հավաքածուն բաղկացած է 6 երանգից, որոնք սկսվում են երկնագույնից և կանաչից և գնում դեպի ծիրանագույնը, իսկ կախված մարմնի ջերմաստիճանից, շրթներկի գույնը դառնում է ավելի բաց կամ մուգ:

Շրթներկի բաղադրությունն ամբողջովին բնական է. մեղրամոմ, լավանդայի, կակաոյի, զեյթունի, խաղողի յուղ: Այն հիանալի խոնավեցնում է շուրթերը պահպանում ցրտահարումից: Բայց նրա լավագույն առավելություններն են կենդանի գույներն ու ոսկեգույն փայլերը:

Շրթներկը շատ գեղեցիկ և ոճային տեսք ունի և զարմանալի չէ, որ այժմ այն կարելի է գնել միայն նախապես պատվիրելով:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին