Այս օշարակի ընդամենը մեկ գդալը կօգնի ձեզ ազատվել փորկապությունից

Եթե դուք տառապում եք փորկապությունից, ապա անպայման փորձեք այս համեղ թուլացնող օշարակը, որն առաջարկում է Positive-ը։

Սրա օգնությամբ դուք կմոռանաք փորկապության մասին, ինչպես նաև ստիպված չեք լինի դիմել կոմերցիոն թուլացնող դեղորայքի։

Այն կօգնի մաքրել աղիները և կանխել արյան մեջ տոքսինների կուտակումը։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Թզի չիր – 50 գր.
  • Սալոր (կամ ոչ ծխեցված սև սալորաչի) – 50 գր.
  • Ջուր – 450 մլ

Պատրաստման եղանակը.

Խառնեք ջուրը, անկորիզ սալորն ու թուզը կաթսայի մեջ և թողեք 8-10 ժամ։

Այնուհետև խառնուրդը դրեք կրակին և հասցրեք եռման ջերմաստիճանի։

Ցածր կրակի վրա եփեք օշարակը մինչև որ ջուրը կպակասի, իսկ մրգերը կփափկեն։

Այնուհետև օշարակը սառեցրեք, լցրեք կափարիչով ապակե տարրայի մեջ և պահեք սառնարանում։

Ամեն առավոտ ընդունեք մեկ թեյի գդալ այս օշարակից՝ խմելով այն մեկ բաժակ ջրով, մի քանի օր շարունակ։

Նախքան ընդունելը անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին