Աշխարհի ամենաթանկարժեք նկարներից մեկի անհավանական պատմությունը

Պատմությունը, որն այսօր ներկայացնում է Positive-ը, վերաբերում է Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ–Բաուեր» կամ «Ոսկե Ադել» նկարին, այն նաև «Ավստրիական Մոնա Լիզա» են կոչում։

Իսկ սկվել է ամեն բան այսպես.

1904 թվականին Ֆերդինանդ Բլոխ–Բաուերը ուրախ քայլում էր մայթով, քթի տակ մեղեդի շվշվացնելով։ Նա արդեն ինքն իր համար ամեն բան որոշել էր։ Սկզբում նա ցանկանում էր սպանել նրան, սակայն հրեական ընտանիքներում ընդունված չէ սպանել կանանց դավաճանության համար։ Բաժանվել նա նույնպես չէր կարող. հրեական ընտանիքներում դա նույնպես ընդունված չէ։ Հատկապես այնպիսի ընտանիքներում ինչպիսին նրա կնոջ՝ Ադելի՝ ավստրիա–հրեական համայնքի էլիտար ընտանիքն էր։ Նման ընտանիքներում ամուսնական միությունները հավերժ են։ Փողը պետք է գնա փողին, կապիտալը՝ կապիտալին։ Այս ամուսնությունը երկու կողմերի ծնողների հավանությամբ էր տեղի ունեցել։

Ադել Բլոխ–Բաուերը

Նա չէր քնում գիշերներով և անընդհատ մտածում էր իր կնոջ՝ Ադելի և նկարիչ Գուստավ Կլիմտի սիրավեպի մասին։ Վերջապես նա հասկացավ, թե ինչպես պետք է վրեժ լուծի Ադելկայից։ Այսպես էր նա կոչում կնոջը, ոչ թե Ադել, այլ՝ Ադելկա։

Չնայած որ նա Ադելի չափ զարգացած չէր, նա էլ ինչ որ բաներ գիտեր, օրինակ այն, որ հին հնդկացիները, որպեսզի բաժանեին սիրահարներին, նրանց իրար կպած շղթայում էին և պահում միասին, մինչև որ նրանք սկսում էին այնպես ատել միմյանց, ինչպես մինչ այդ սիրում էին։

Ֆերդինանդ Բլոխ–Բաուերը

Այս գաղափարը նրա մտքում քնի ժամանակ է ծագում։ Նա Կլիմտին կպատվիրի Ադելի դիմանկարը։ Եվ թող Կլիմտը հարյուրավոր էսքիզներ անի, մինչև որ կզզվի նրանից։ Թող նկարի այս դիմանկարը մի քանի տարի, և թող Ադելկան տեսնի, թե ինչպես են Կլիմտի զգացմունքները մարում։ Ֆերդինանդը որոշում է Կլիմտին պատվիրել Ադելի նկարը և նկարն անվանել «Ադել Բլոխ–Բաուերի դիմանկարը»՝ այդպիսով անմահացնելով իր ազգանունը։

Իշխանությունների կողմից սիրված Կլիմտը նորաձև և պահանջված նկարիչ էր և նրա նկարները կապիտալի լավ ներդրում էին. Ֆերդինանդը դա գերազանց հասկանում էր։

Ադելը նորաձևության սրահ ուներ, որտեղ հավաքվում էին պոետներ, նկարիչներ և Վիեննայի սերուցքը։ Հենց այնտեղ էլ նրանք Գուստավի հետ ծանոթացել էին։

Գուստավ Կլիմտը

Մտնելով հյուրասենյակ՝ Ֆերդինանդը առաջարկում է Ադելին իրեն կարգի բերել, քանի որ Կլիմտին ճաշի է հրավիրել։ Ճաշը շատ խաղաղ պայմաններում է անցնում, չհաշված այն հանգամանքը, որ Ադելն ու Կլիմտը խուսափում էին իրար վրա նայելուց։ Ֆերդինանդը սակայն ուրախ էր և անընդհատ կատակում էր։

Ճաշից հետո նրանք երեքով հավաքվում են հյուրասենյակում և Ֆերդինանդը հայտնում է Կլիմտին, որ ցանկանում է պատվիրել իր կնոջ արտասովոր դիմանկարը։ «Եվ ինչո՞վ է այն արտասովոր լինելու»,– հարցնում է Կլիմտը։ «Նրանով, որ պետք է առնվազն մի քանի դար գոյություն ունենա»,– պատասխանում է Ֆերդինանդը։

Ֆերդինանդը լավ կանխավճար է խոստանում Կլիմտին։ Կլիմտը սակայն ասում է, որ նկարը կարող է լրացուցիչ ծախսեր պահանջի։ «Ես կցանկանայի, որ զգեստը ոսկե շերտերով լիներ»,– ասում է նա։ Ինչին ի պատասխան ֆերդինանդն ասում է, որ չի ցանկանում ուշադրություն գրավել նկարի ներքևի հատվածի վրա։ «Այդ դեպքում ես վզնոց կգնեմ, որպեսզի ուշադրությունը նկարի վերևի հատվածին լինի»,– ասում է Ֆերդինանդը։ Ֆերդինանդը նաև նշում է, որ կնոջ նկարը չպետք է մերկ մասեր պարունակի։

Տեսնելով պայմանագրի գումարը՝ Գուստավ Կլիմտը առանց կարդալու ստորագրում է այն։ Նա իհարկե ենթադրում էր, որ ինքը հանճարեղ նկարիչ է, բայց Ֆերդինանդի առաջարկած գումարը ամեն դեպքում նրան ապշեցրել էր։

Կլիմտը այս դիմանկարի մոտ հարյուր էսքիզ է արել և ավարտել է աշխատանքը չորս տարում։

Ակնհայտ է, որ Կլիմտի և Ադելի հարաբերություններն այդ ընթացքում մարում են։ Ֆերդինանդն այդպես էլ չի ասում Ադելին, որ իմացել է նրա և Գուստավի հարաբերությունների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին