Լոշիկների և վարենիկների խմորի հրաշալի բաղադրատոմս

Այսօր Positive-ը ձեզ կպատմի, թե ինչպես ժամանակ խնայեք և միաժամանակ խմոր պատրաստեք վարենիկների և լոշիկների համար։

Կեֆիրի շնորհիվ դուք հրաշալի խմոր կստանաք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 400 գր․ ալյուր
  • 250 մլ կեֆիր
  • 1 ձու
  • 0,5 թ․գ․ աղ
  • 1 թ․գ․ փխրեցուցիչ
  • 2 ճ․գ․ բուսայուղ
  • 100 գրամ կարագ
  • 300 գր․ կաթնաշոռ
  • 150 գր․ ադիգեյական պանիր
  • 20 գր․ կանաչի

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը խորը թասի մեջ մաղեք։ Ավելացրեք ձուն և սենյակային ջերմաստիճանի կեֆիրը։

2. Ավելացրեք աղը, փխրեցուցիչը և երկու գդալ բուսայուղը։ Գդալով խառնեք, այնուհետև ձեռքերով․ կպչուն խմոր պետք է ստացվի։

3. Մինչ խմորը տաք տեղում հասունանում է, պատրաստեք միջուկը։ Կաթնաշոռը պատառաքաղով տրորեք, իսկ պանիրը քերիչով անցկացրեք։

4. Կանաչին բարակ կտրատեք և ավելացրեք կաթնաշոռի ու պանրի զանգվածին։ Միջուկին աղ արեք և երկու մասի բաժանեք՝ լոշիկների և վարենիկների համար։

5. Խորը նույնպես երկու հավասար մասի բաժանեք։ Առաջին մասը դրեք տոպրակի մեջ, մինչ աշխատում եք երկրորդ մասի հետ։ Երկրորդ մասը երեք մասի բաժանեք։

6. Ամեն մի կտորը գրտնակով բացեք, դրեք միջուկը, փակեք, և նորից գրտնակեք արդեն միջուկով լոշիկները։

7. Տապակելու համար շատ քիչ բուսայուղ է անհրաժեշտ՝ մեկ թեյի գդալը բավական է։ Ձեթով թավան լավ տաքացրեք և միջին կրակի վրա տապակեք լոշիկները՝ ամեն կողմից մոտ 2 րոպե։

8. Լոշիկները հանելուց հետո անմիջապես կարագ քսեք։

9. Երկրորդ մասի խմորը վարենիկների համար մասերի բաժանեք, ամեն մասը մոտ 20 գրամ։ Բացեք, լցոնեք և ծայրերն ամրացրեք։

10. Շոգեեփի ցանցի վրա յուղաթղթի կտորներ փռեք, և ամեն մի կտորի վրա մի մի վարենիկ դրեք։ Պահեք շոգեեփի վրա մինչև պատրաստ կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին