Օդրի Հեփբերնի վերջին խոսքերը, որոնք հուզում են մինչ հոգու խորքը․․․

1929 թվականի մայիսի 4-ին ծնվել է Օդրի Հեփբերնը, դերասանուհի, որը իրոք անմահ կերպարներ է ստեղծել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հռոմեական արձակուրդները», «Նախաճաշ Թիֆանիի հետ», «Իմ հրաշալի լեդի»։

1988 թվականին Հեփբերնը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի միջազգային դեսպանը՝ ուշադրություն հրավիրելով Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի առավել անբարենպաստ շրջանների երեխաների խնդիրներին։ Այս աշխատանքին նա շատ էր ժամանակ ու ուժ տրամադրում, սակայն 1992 թվականին բժիշկները նրա մոտ ստամոքսի քաղցկեղ հայտնաբերեցին։ Զգալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու, Հեփբերնը հիշողությունների գիրք է գրում «Օդրի Հեփբերն. Նրա կողմից պատմված կյանքը։ Սիրո խոստովանություններ»։

Positive-ը ներկայացնում է նրա վերջին խոսքերը, որոնք իրոք շատ հուզիչ են.

«Ես երջանիկ եմ, չնայած գիտեմ, որ շատ շուտով հեռանալու եմ, ես միևնույնն է, երջանիկ եմ, պարզապես, որ եղել եմ այս կյանքում... Չեմ ուզում գրառումներով հրաժեշտ տալ որևէ մեկին, դա կանեմ իրականում։ Բայց ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում հետ ինչ որ մի բան չի ստացվել ինձ մոտ՝ աշխատանք, ջերմ հարաբերություններ, ընկերություն... Եթե ինչ որ մեկին նեղացրել եմ, ապա իմ կամքից անկախ, ես երբեք որևէ մեկին չեմ ցանկացել նեղացնել կամ մեղադրել։ Ես ծնվել և ապրել եմ սեր տալու մեծ պահանջարկով, ցավոք, միշտ չէ, որ դա ստացվել է։ Ինձ իդեալիստ և ռոմանտիկ էին անվանում։ Թող այդպես լինի, բայց ես համոզված եմ. սեր պարգևելը միշտ ավելի հեշտ է, արեք դա առանց մտածելու։ Սերն ամենայուրահատուկ ներդրումն է. որքան շատ ես նվիրում, այնքան շատ է ծնվում այն ձեր մեջ։

Ես մայր Թերեզան չեմ, որպեսզի մարդկայց ապրելու խորհուրդներ տամ, ես ինքս էլ պակաս մեղքեր չունեմ, բայց երբ մի ոտքով արդեն այն աշխարհում ես կանգնում, անորոշությունը հետին պլան է մղվում և անհասկանալին այնքան պարզ ու հասկանալի է դառնում։ Ափսոս, որ այս ընկալումը կյանքի վերջում է գալիս միայն։

Ես սեր էի տենչում և սովորեցի նվիրել այն բոլորին, հոգատարություն էի ուզում, այդ պատճառով էլ ինքս էի հոգ տանում, օգնություն էի պասում և այդ պատճառով էլ օգնում էի... Ես միշտ գտել եմ, որ կյանքում ամենակարևորը սերն է, ոչ միայն տղամարդու և կնոջ միջև, մոր և երեխաների, սերը ամեն ինչի և բոլորի նկատմամբ, նույնիսկ այն ամենի, ինչն այնքան էլ հաճելի չէ։ Մայրս իմ մեջ հրաշալի բարոյական սկզբունքներ է ներարկել. առաջին հերթին մտածել ուրիշների մասին, հետո նոր քո, սիրալիր լինել, համբերատար և զուսպ։

Եթե հարցնեք ինձ, թե ինչն է գլխավորը եղել իմ կյանքում, ես կպատասխանեմ. երեխաներն ու կյանքի փորձը։ Եվ միայն հետո աշխատանքը։ Այն, ինչ հիմա ես կամ, ողջ աշխարհով ցրված իմ ընկերների ազդեցությունն է, նրանցից յուրաքանչյուրը ծեփել է Օդրիի իր մասնիկը, և եթե արդյունքները ձեզ դուր են գալիս, ծափահարեք իմ ընկերներին, դա նրանց շնորհքն է, ես պարզապես սովորել եմ։ Զղջու՞մ եմ ես ինչ որ բանի մասին։ Այո, շատ եմ զղջում։ Զղջում եմ, որ ուշ եկա ՅՈՒՆԻՍԵՖ, ուշ սկսեցի ինքս գնալ կարիքավոր երկրներ։ Ես այլևս չեմ կարողանում գրել, հեչ չեմ կարողանում։ Ես երբեք շատ չեմ կերել, բայց հիմա դա ընդհանրապես չեմ կարողանում անել, ես ստամոքս չունեմ։ Ինձանից ջանասիրաբար թաքցնում են, որ կրկնակի վիրահատությունը չի ստացվել, որ շատ քիչ է մնացել։ Նրանք կարծում են, որ մահանալը սարսափելի է։ Ոչ, ես պարզապես ափսոսում եմ, որ չեմ կարողանա նրանց կողքին լինել արթուն վիճակով, բայց չգիտես ինչու, համոզված եմ, որ կկարողանամ օգնության հասնել այնտեղից... Ես կվերադառնամ, ես ձեզ մոտ անպայման կվերադառնամ և ձեզ սեր կպարգևեմ ձեր ողջ կյանքի ընթացքում։ Միայն մի բան եմ խնդրում. անտարբեր մի եղեք կյանքում, դա ամենակարևորն է, որ կարող եք անել։

Օդրի Հեփբերնը մահացավ 1993 թվականի հունվարի 23-ին, իր տանը։ Նրա վերջին խոսքերն էին.

«Նրանք ինձ սպասում են... հրեշտակները... որպեսզի աշխատեմ երկրի վրա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին