Ինչպես գեղեցիկ կրել շարֆերն ու գլխաշորերը ձմռանը և գարնանը

Նորաձև և ոճային լինելն ավելի հեշտ է, քան թվում է։

Գեղեցիկ շարֆերն ու գլխաշորերը միշտ էլ ակտուալ են։

Սովորեք հետաքրքիր կապել և կրել դրանք։

Օգտվեք Positive-ի պատրաստած պարզ խորհուրդներից։

Ոճային շարֆեր և գլխաշորեր

1. Շագանակագույնը իր բոլոր երանգներով միշտ էլ ոճային է նայվում հատկապես աշնանը։ Սա հրաշալի տարբերակ է գործնական հանդիպումների համար։

2. Վանդակը խոսում է ձեր նուրբ ճաշակի մասին։ Վառ գույներ և հետաքրքիր երանգները յուրովի կզարդարեն ձեզ։

3. Եթե լավատես եք, հիշեք ծիածանի մասին։ Ծիածանի գույները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, բայց կրեք սրանք միագույն վերարկուի կամ բաճկոնի հետ։

4. Չալման կրկին նորաձև է։ Իրականում սա սովորական գլխաշոր է, որը ճիշտ փաթաթված է գլխի շուրջ։

5. Վերջին սեզոնների հիթն են դարձել խոշոր գործվածքով շարֆերը։

6. Եթե սիրում եք կոկետություն անել, այսպիսի վարդակապ արեք գլխի վրա։ Սա գեղեցիկ կնայվի անգամ ամռանը։

7. Ռոմանտիկ ֆրանսուհու կերպար կարող եք ստեղծել օրիգինալ գլխաշորի միջոցով։

8. Միագույն գործված իրերը նորաձևությունից դուրս չեն գալիս։

9. Երբ ձեր զգեստապահարանում գերակշռում են շարֆերը, սովորեք դրանք ճիշտ կապելու ձևերը։

10. Շքեղ տեսք կհաղորդի ձեզ զաղկային պրինտով գլխաշորը։

11. Միևնույն աքսեսուարով կարող եք նրբագեղ տեսք ստանալ շարֆը կապելու հինգ տարբեր ձևերով։

12. Գլխաշորը միայն տատիկների համար չէ։

13. Եվ կրկին շարֆերի մասին․ եթե հսկայական գործվածքը ձեր սրտով չէ, փորձեք սովորական գործված մեծ շարֆ օգտագործել։ Գունային բազմազանությունը հաճելիորեն կզարմացնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին