Տարեց կինը միայնակ կյանք էր վարում և ոչ մեկի չէր թողնում մուտք գործել իր բնակարան, բայց հարևանուհիներից մեկին դա հաջողվեց...

Մեր օրերում ընդունված չէ ուշադրություն դարձնել անծանոթ մարդկանց վրա, այս միտումը մասնավորապես նկատելի է մեծ քաղաքներում, որտեղ քո խնդիրները ոչ մեկին չեն հետաքրքրում։

Լյուսի Աշենն արդեն 21 տարի է բնակվում է Լոնդոնի իր բնակարանում, նա երեք երեխա ունի և թվում է՝ նրա կյանքը հիանալի է դասավորվել։

Միակ բանը, որ նրան անհանգստացնում է ծեր կնոջ հետ հարևանությունն է, ով գրեթե երբեք տանից դուրս չի գալիս։

Լյուսին գիտի, որ տարեց կինը միայնակ է ապրում։

Նա ամեն կերպ փորձում էր ձեռք բերել կնոջ վստահությունը, վերջիվերջո, դա նրան հաջողվեց։

Երբ Լյուսին հայտնվեց նրա տանը՝ հասկացավ, որ ամեն ինչ իր պատկերացածից վատ է։

«Ես ուղակի չէի հասկանում՝ որքան վատ է նա ապրում։ Ամեն տեղ կեղտ էր, սնունդ գրեթե չկար, նա քնում էր հատակին։ Նա 13 տարի չէր լողացել, պատկերացնու՞մ եք։ Մեկը չկար, որ օգներ նրան։ Եվ նա միայնակ է, չեմ կարող փոխանցել նրա վիճակը։ Զարմանալի չէ, որ կնոջ հոգեկան վիճակն այն չէ»,-իր տպավորություններով կիսվում է Լյուսին։

Կինն իր 14-ամյա դստեր օգնությամբ տարեց կնոջ բնակարանից հանեց անպետք իրերը, լողացրեց նրան։

Այժմ այս պատմության ամենակարևոր մասը։

Լյուսին իր արկածների մասին գրեց Facebook-ում և հրաշք տեղի ունեցավ․ բազմաթիվ մարդիկ պատրաստակամություն հայտնեցին օգնել տարեց կնոջը և տրամադրեցին նրան հագուտս, կոշիկ, կահույք, սնունդ։