«Սեռերի հավասարություն չկա և չի կարող լինել. երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, այդ ժամանակ էլ կխոսենք հավասարության մասին». Չակ Պալանիկի 15 պրովոկացիոն մտքերը

Չակ Պալանիկն առաջինն էր, ով մարտահրավեր նետեց հասարակության սպառողականությանը և «ամերիկյան երազանքը» հայտարարեց բարոյական նեխման հետևանք։ Նրան անվանում են շոկային գրող, X սերնդի հերոս, չար հանճար, ինչպես նաև սեքսիստ, նիհիլիստ և այլն։

Ներկայացնում ենք Պալանիկի ամենավառ մտքերից մի քանիսը։

  1. Այն մարդիկ, որոնք երբեք չեն խմում, չեն ծխում, երբեք չեն հայհոյում և չեն խոսում սեքսի մասին, ինձ մոտ որոշակի կասկած են առաջացնում։ Վստահ եմ՝ նրանք գիշերները կտրատում են փոքրիկ երեխաների դիակները կամ նմանատիպ որևէ բանով են զբաղվում։
  2. Սերնդեսերունդ մարդիկ աշխատում են իրենց համար ատելի աշխատավայրերում, որպեսզի հնարավորություն ունենան գնելու այն, ինչն իրենց հարկավոր չէ։
  3. Արվեստը ծնվում է միայն վշտից։ Այն երբեք չի ծնվում ուրախությունից։
  4. Հաճախ կեղտի դեմ պայքարելու լավագույն միջոցը հրաժարումն է այն համոզմունքից, որ դու մեծ արժեք ես։
  5. Հնարավոր է, որ ինքնակատարելագործումը դեռ ամենը չէ։ Հնարավոր է, որ ինքնակործանումն ավելի կարևոր է։
  6. Ես չար չեմ։ Ես ուղղակի չեմ վախենում մարդկանց ասելուց դաժան և տհաճ ճշմարտությունը։ Մենք ապրում ենք դաժան և տհաճ աշխարհում։
  7. Թմրանյութերը, որկրամոլությունը, ալկոհոլը կամ սեքսը հանգիստ գտնելու հերթական միջոցն են։
  8. Ցավը մոռանալը դժվար է, սակայն ավելի դժվար է ուրախությունը հիշելը։ Երջանկությունը հիշողության սպիներ չի թողնում։ Խաղաղ ժամանակները ոչինչ չեն սովորեցնում։
  9. Միգուցե մենք դժոխք ենք ընկնում ոչ թե այն արարքների համար, որոնք արել ենք, այլ այն արարքների համար, որոնք չենք արել, արարքների համար, որոնք մինչև վերջ չենք հասցրել։
  10. Սեռերի հավասարություն չկա և չի կարող լինել։ Երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, այդ ժամանակ էլ կխոսենք հավասարության մասին։
  11. Մենք սիրում ենք ողբերգություն։ Մենք պաշտում ենք կոնֆլիկտներ։ Մեզ հարկավոր է Սատանա, իսկ եթե Սատանան չկա, մենք ինքներս ենք ստեղծում։
  12. Ամբողջ կյանքի ընթացքում փորձում ես Աստված դառնալ, իսկ հետո մահանում ես։
  13. Մեզանից ոմանք մարդ են ծնվում։ Մնացածն ամբողջ կյանքի ընթացքում ցանկանում են հասնել դրան։
  14. Ամենամաքուր ուրախությունը չարախնդությունն է։
  15. Քանի դեռ չի գտնվել մի բան, հանուն որի արժե պայքարել, կարելի է պայքարել նաև ընդդեմ ինչ-որ բանի։