Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Բոլորիս հետ էլ պատահել է, երբ հագուստի վրա յուղ ենք թափել կամ հյութ, իսկ հետո ստիպված ենք եղել հրաժեշտ տալ սիրելի իրին, քանի որ լաքան այդպես էլ չի մաքրվել։

Այսօր Positive-ը մի քանի պարզ միջոց կառաջարկի լաքաներից ազատվելու համար, որոնք կփրկեն ձեր հագուստները։

Օգտակար խորհուրդներ

1. Աման լվանալու հեղուկ

Եթե պաղպաղակը պատահաբար կաթում է հագուստի վրա, հոգ չէ։ 10 րոպեով թրջեք հագուստը սառը ջրի մեջ, ավելացրեք ամանի հեղուկ և սովորական լվացեք։

2. Անուշադրի սպիրտ

Խորովածի թարմ հետքը կարող եք մաքրել մանր աղ ցանելով այդ հատվածի վրա, եթե լաքան թարմ է։ Եթե լաքան թարմ չէ, օգնության կհասնի անուշադրի սպիրտը։

3. Ասպիրին

Ասպիրինը կօգնի մաքրել քրտինքի լաքաները։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ 4 կոճակ ասպիրին լուծեք։ Այս լուծույթով թրջեք լաքաները, թողեք 2 ժամ և լվացեք։

4. Կաթ

Եթե խառնեք 1 լիտր կաթը և 2 ճ․գ․ լիմոնի հյութը, հրաշալի միջոց կստանաք հատապտուղների լաքան հեռացնելու համար։ Իրերը 2 ժամ թողեք այս լուծույթի մեջ, իսկ հետո ողողեք և օճառաջրում լվացեք։

5. Սափրվելու կրեմ

Հագուստի վրայից տոնային կրեմի լաքաներն ամենից լավ հանում է սափրվելու կրեմը․ քսեք այն կեղտոտ հատվածի վրա, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք։

6. Մանկական թաց անձեռոցիկ

Պատահում է, որ անհայտ կեղտ եք հայտնաբերում հագուստի վրա։ Այդ դեպքում խոզանակով մաքրեք, այնուհետև այդ հատվածը մաքրեք խոնավ անձեռոցիկով։ 30°C ջրով լվացեք անհայտ ծագման կեղտը։

7. Լիմոնի հյութ

Այս հյութը կօգնի մաքրել մորու, հաղարջի, խաղողի և այլ մրգերի հետքերը, ինչպես նաև շոկոլադը։ Լիմոնի հյութը 1։1 հարաբերությամբ խառնեք քացախի հետ և քսեք լաքաներին, այնուհետև լվացեք։

8. Քացախ

Կետչուպը մաքրել կարող եք սպիտակ քացախով։ Կեղտոտված հագուստը շրջեք թարս կողմի վրա և լվացեք սառը ջրով։ 10 րոպե թողեք լաքահանիչ նյութով ջրի մեջ, հետո ողողեք։ Լաքան թրջեք քացախով, եթե այն դուրս չի եկել և նորից լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին