Տոնական աղանդեր․ Թրայֆլ

Այս աղանդերը, որի բաղադրատոմսն է ներկայացնում Positive-ը, բազմազանության համար հիմք է, քանի որ այն կարող եք փոխարինել տարբեր բաղադրիչներով՝ ըստ ձեր ճաշակի։ Օրինակ ուրիշ հատապտուղ վերցնել, կամ առանց կակաոյի պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Ձու - 5 հատ
  • Ալյուր - 160 գրամ
  • Շաքարավազ - 200 գրամ
  • Կաթ - 100 մլ․
  • Բուսայուղ – 70 մլ
  • Կակաո – 40 գր․
  • Փխրեցուցիչ – 10 գր․

Հատապտղային շերտի համար անհրաժեշտ է․

  • Ելակ կամ այլ հատապտուղ – 200 գր․
  • Շաքարավազ – 2 ճ․գ․

Կրեմի համար

  • Յուղոտ թվասեր – 350 գրամ
  • Խտացրած կաթ – 150 մլ․
  • Լիմոնի հյութ – 2 ճ․գ․

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը խառնել կակաոյի և փխրեցուցիչի հետ, մաղել։

2. Ձվերը հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։

3. Ավելացնել կաթն ու բուսայուղը, շարունակել հարել։

4. Մաս-մաս ավելացնում ենք չոր զանգվածը և հարում։

5. Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և լցնում ենք խմորը, թխում ենք 160 աստիճանի տակ 50 րոպե։

6. Սառած բիսկվիթը 3 շերտի ենք բաժանում։ 1-ը խորանարդիկներով կտրատում ենք։

7. Կրեմի համար խառնում ենք թթվասերն ու խտացրած կաթը, հարում ենք, ավելացնում ենք լիմոնի հյութը և հարում մինչև պնդանա։

8. Հատապտուղները բլենդերով խյուսի ենք վերածում և խառնում ենք շաքարավազի հետ։

9. Բաժակների մեջ տեղավորում ենք բիսկվիթի կտորները, կրեմը, մրգային խյուսը, նորից բիսկվիթի կտորները, վրայից ցանկացած լիկյոր ենք լցնում, կրեմը և մրգային օշարակ։ Ձևավորում ենք շոկոլադով և 2 ժամով դնում ենք սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին