Ինչ տնային կենդանի է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին

Դժվար թե գտնվեն մարդիկ, որվքեր չեն սիրում որևէ տնային կենդանի պահել: Մարդկանց մեծ մասը գերադասում է հիմնականում շներ և կատուներ պահել, բայց կան և այնպիսիք, ովքեր գերադասում են սարդ և նույնիսկ օձ վարժեցնել: Positive-ը ներկայացնում է յուրաքանչյուր կենդանակերպի նշանին համապատասխան տնային կենդանիներին:

Խոյ՝ ժանտաքիս

Տրամադրության կտրուկ փոփոխությունը հատուկ է խոյերին, այդ պատճառով էլ այս կենդանին համապատասխանում է նրանց:

Ցուլ՝ գերմանամուկ

Գերմանամուկը ձեզանից անընդհատ հոգատարություն է պահանջում, բայց ինքը երբեք հակված չէ բարութամբ պատասխանելու ձեր հոգատարությանը. իսկ և իսկ ցուլերի նման:

Երկվորյակներ՝ ջրարջ

Այս քնքուշ գազանիկը իր հետաքրքրասիրությամբ է հիշեցնում երկվորյակներին: Երկվորյակները, ինչպես ջրարջերը անընդհատ արկածներ են փնտրում:

Խեցգետին՝ շուն

Ամենահավատարիմ կենդանին է, ինչպես խեցգետինները հանուն հարազատների պատրաստ են ինքնազոհողության:

Առյուծ՝ կատու

Զարմանալի չէ. կատուներն էլ, ինչպես առյուծները, իրենց թագավոր են զգում և եթե որևէ մեկին սիրում են, աշխատում են հեքիաթի վերածել այդ մարդու կյանքը:

Կույս՝ բու

Այս թռչունը զարմանալիորեն համատեղում է արտաքին վեհությունը և լռակյացությունը:

Կշեռք՝ դեղձանիկ

Այս թռչունին գնահատել և սիրել կարող են միայն նրանք, ում սրտում բարձր արվեստ կա: Նրանք դժվարությամբ են զուգընկեր գտնում, ինչպես կշեռքները:

Կարիճ՝ իգուանա

Այս փոքրիկ վիշապը շատ քմահաճ է և պահանջկոտ: Սրանք կարիճների պես չեն կարող բարյացակամ լինել նրանց հանդեպ, ում առաջին հայացքից չեն սիրում:

Աղեղնավոր՝ թութակ

Այս թռչունները աղեղնավորների նման սիրում են անընդհատ ինչ-որ բան սովորել, նոր գիտելիք ձեռք բերել:

Այծեղջյուր՝ առնետ

Շատերը չեն սիրում առնետներին, սակայն կան նաև մարդիկ, որ գնահատում են նրանց խելքն ու ճկունությունը: Այծեղջյուրները միշտ էլ հաճելի զրուցակիցներ են,սակայն նրանցից նաև զգուշանալ է պետք:

Ջրհոս՝ խոզուկ

Այս կենդանիները շատ խելացի են, և նրանց դժվար է չսիրել: Այդպես էլ ջրհոսներն են. նրանք ձգում են մարդկանց, բայց եթե տխուր տրամադրություն ունեն, ավելի լավ է՝ սպասել, մինչև կանցնի այն:

Ձուկ՝ օձ

Ձկները, ինչպես օձերը, կարող են ապրել միայն նրանց հետ, ովքեր կատարյալ պայմաններ կապահովեն նրանց համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին