Ո՞ր երկրները կանցնեն ջրի տակ, եթե բոլոր սառցադաշտերը հալչեն

AdMe.ru-ն քարտեզների օրինակով ներկայացրել է մայրցամաքների սահմանների հնարավոր փոփոխությունը, որից պարզ է դառնում, որ մի շարք քաղաքներ կարող են ջրի տակն անցնել:

Եվրոպա: Գիտնականների կարծիքով` սառցադաշտերի հալոցքի պատճառով ծովի մակարդակը Երկրի վրա կբարձրանա մոտ 65 մետրով: Լոնդոնը, Վենետիկը, Նիդերլանդները, Մոլդովան և Դանիայի մեծ մասը կանհետանան երկրի երեսից: Միջերկրական, Սև և Կասպից ծովերը կտրուկ կմեծանան:

Ասիա: Տարածք, որտեղ 600 մլն չինացի է բնակվում, կարող է անցնել ջրի տակ, ինչպես և ողջ Բանգլադեշը և Հնդկաստանի մի մասը:

Հյուսիսային Ամերիկա: ԱՄՆ-ի ատլանտյան ափերը կանցնեն ջրի տակ, այդ թվում` Մեքսիկական նեղուցը, Ֆլորիդան և Կալիֆոռնիայի մեծ մասը:

Հարավային Ամերիկա: Լատինական Ամերիկայում ջրի տակ կանցնի Արգենտինայի մայրաքաղաքը, ինչպես նաև Ուրուգվայի և Պարագվայի ափերը:

Աֆրիկա: Մյուսների համեմատ այս մայրցամաքը առավել քիչ կորուստներ կունենա: Եգիպտոսում Միջերկրական ծովի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ կհայտնվեն Ալեքսանդրիան և Կահիրեն:

Ավստրալիա: Այս մայրցամաքի այն մասը, որտեղ անապատ է տեղակայված, ներքին ծով կառաջանա:

Անտարկտիդա: Անտարկտիդայի արևմտյան մասը գրեթե ամբողջությամբ կհալչի: Արդեն այժմ այդ տարածքը տարեկան 65 մլն տոննա սառույցի կորուստ է ունենում: