Մարմնի հրաշագործ կետերը․ սեղմե՛ք այս 5 կետերին և կբարելավեք ձեր ինքնազգացողությունը հաշված րոպեների ընթացքում

Հանգստացնող հաբ ընդունելու փոխարեն, որը կարող է վնասել ստամոսքին և երիկամներին՝ մերսեք մարմնի այս 5 կետերը և սթրեսը կանցնի:

Positive-ը ներկայացնում է չինական հին տեխնիկա՝ ակուպրեսուրա:

1. Հե-գու

Միացրեք բութ մատը և ցուցամատը, գտեք դաստակի մկանի ամենաբարձր կետը և 5 վայրկյան մերսեք շրջանաձև շարժումներով: Դա կվերացնի պարանոցի, դեմքի, գլխի լարվածությունը և սթրեսը:

2. Ցզյան-ցզին

Բութ մատով և միջնամատով սեղմեք ուսի մկանը և 5 վայրկյան մերսեք շրջանաձև շարժումներով: Դա կվերացնի սթրեսը, լարվածությունը և պարանոցի, դեմքի ցավը:

3. Թայ-չուն

Գտեք ոտքի բութ մատի և հաջորդ մատի միջև կետը, քիչ խոնարհվեք և մերսեք: Դա ձեզ կազատի սթրեսից, գոտկատեղի ցավից, դաշտանային ցավից, անքնությունից և տագնապից:

4. Ֆեն-չի

Բութ մատով պարանոցի վրա գտեք կետը, որտեղ այն միանում է գանգին, այն մի քանի վայրկյանով սեղմեք: Կրկնեք մի քանի անգամ: Դա օգնում է սթրեսի, գլխացավերի, ոչ հստակ տեսողության, հոգնածության, գրիպի դեպքում:

5. Ցզու-սան-լի

Այս կետի խթանումն ամրապնդում է առողջությունը և երկարացնում է կյանքը: Նաև օգնում է ստամոքս-աղիքային խանգարումների, սրտխառնոցի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին