Բնական հրաշք միջոց՝ գլխացավի և հոգնածության դեմ

«Նարդոս, սարերի նարդոս»… Միայն այս բույսի անունից փչում է ինչ-որ հաճելի և հանգստացնող բան: Վաղուց ապացուցված է, որ այս անուշաբույր խոտաբույսը հզոր հակադեպրեսանտ է և արդյունավետ միջոց գլխացավի և հոգնածության դեմ:

Կան նարդոսի օգտագործման շատ տարբերակներ՝ կյանքի տոնուսը բարձրացնելու համար: Դուք հավանաբար գիտեք նարդոսի յուղի հանգստացնող հատկության մասին, և օգտագործել եք նարդոսն անքնության դեմ: Իսկ դուք հավանո՞ւմ եք դրա հոտը: Այն հիանալի հանգստացնում է և հանում է սթրեսը:

Positive-ը Ձեզ է ներկայացնում ևս մեկ բաղադրատոմս՝ ինչպես պայքարել գլխացավի դեմ և լիցքաթափվել: Խոստանում ենք` համեղ է լինելու: :)

Նարդոսով լիմոնադ

Բաղադրիչներ

  • 1,5 լիտր ջուր
  • 100 մլ մեղր
  • 5 հատ կիտրոն
  • 1 կաթիլ նարդոսի եթերային յուղ կամ 3 ճաշի գդալ նարդոսի չորացած ծաղիկներ
  • Նարդոսի ճյուղեր՝ զարդարման համար

Պատրաստման եղանակը

1 Եթե դուք օգտագործում եք նարդոսի յուղ, ապա խառնեք իրաի բոլոր բաղադրիչները և վերջ: Բայց մի մոռացեք սկզբում քամել կիտրոնի հյութը: Ստացված ըմպելիքը դրեք սառնարան մի քանի ժամով: Հետո կարելի է ավելացնել մի քիչ էլ մեղր, կամ ըմպելիքը բացել ջրով, ըստ ճակաի:

2 Իսկ եթե օգտագործում եք նարդոսի չորացած ծաղիկներ, ապա լցրեք այն ջրով թեյնիկի մեջ և դրեք մարմանդ կրակին, որ եռա: Եռալուց հետո ցածրացրեք կրակը և թողեք եփվի ևս մի քանի րոպե: Երբ վերցնեք կրակի վրայից, ծածկեք այն և թողեք մեկ ժամ:

Անց կացրեք այն քամիչով, որպեսզի հեռացնեք ծաղիկների մասնիկները: Ավելացրեք կիտրոնի հյութը և մեղրը: Ըմպելիքը դրեք սառնարան կես ժամով:

Խմեք այն սառը վիճակում, նույնիսկ կարող եք մի քանի կտոր սառույց ավելացնել:

Գլախացավը և լարվածությունը դեռ շարունակում են ձեզ անհանգստացնե՞լ: Այդ դեպքում նարդոսի յուղով լոգանք ընդունեք: Արդյունավետ է նաև քսել այդ յուղը մարմնին, հատկապես մերսման ժամանակ:

Ինչպես տեսնում եք նարդոսն չի թողնում ձեզ տխրել և տառապել գլխացավերից:

Ցանկանում ենք, որ միշտ լինեք առողջ:

Կիսվե՛ք այս օգտակար նյութով Ձեր ընկերների հետ: