Շաքարային դետոքս. Ինչպես նիհարել և բարելավել առողջական վիճակը՝ ընդամենը 3 օրում

Քչերը գիտեն, բայց շաքարը 8 անգամ շատ է կախվածություն առաջացնում, քան կոկաինը: Եթե օրգանիզմում շաքարի ավելցուկ է առաջանում, դա արտահայտվում է այս նշաններով. Հոգնածություն, գլխացավ, քնկոտություն և նույնիսկ որոշ վարակներ:

Տհաճ զգացողություններից և քաղցրի հանդեպ ձգողականությունից ազատվելու համար, պետք է հետևել դետոքս դիետային: Սկզբնական մաքրման համար բավական է հետևել այս կանոններին ընդամնեը երեք օր:

Positive-ի այս դիետայի ընթացքում քաղցած մնալու անհրաժեշտություն չկա: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ բացառել շաքարի մեծ քանակություն պարունակող մթերքները

Դետոքս տան պայմաններում

1 Օր

Նախաճաշ. Վարսակի փաթիլներով շիլա՝ ցանկացած հատապտուղով

Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ

Ճաշ. Խաշած հավի կրծքամիս՝ բանջարեղենով

Ընթրիք. Տապակած ձուկ՝ աղցանով

2 Օր

Նախաճաշ. Վարսակի փաթիլներով շիլա՝ նուշով

Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ

Ճաշ. Բանջարեղենային ռագու

Ընթրիք. Ջեռոցում պատրաստած ձուկ՝ բանջարեղենով

3 Օր

Նախաճաշ. Երեք ձվով ձվածեղ՝ բանջարեղենով

Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ

Ճաշ. Ջեռոցում պատրաստած հավի միս, սոխով, ձիթապտուղով

Ընթրիք. Բանջարեղենային ռագու, սնկով

Դետոքս ըմպելիքներ

Դետոքս ջուր. Ջրի մեջ մանր կտրատած մրգեր և թարմ անանուխի տերևներ գցեք: Այս ըմպելիքը պահեք սառնարանում և օգտագործեք սովորական ջրի փոխարեն:

Թեյ. Կարելի է խմել խոտաբույսերով կամ կանաչ թեյ, բայց առանց շաքարի:

Սուրճ. Օգտագործել օրական մեկ բաժակից ոչ ավել, առանց շաքարի:

Երեք օրվա համար այս ճաշացանկը կապահովի ձեր օրգանիզմից ավելորդ շաքարի դուրս բերումը: