Բնավորության թեստ. ընտրեք գեյշային և իմացեք, թե ինչ տպավորություն եք դուք թողնում շրջապատի վրա

Մարդու բնավորությունն իր մեջ շատ գծեր է պարունակում և միշտ չէ, որ դրանք համընկնում են մեզ շրջապատող մարդկանց կարծիքների հետ։ Երբեմն մենք մեզ շատ գծեր ենք վերագրում, բայց շրջապատը մեզ լրիվ այլ կողմից է դիտարկում ու ընկալում։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին են ձեզ տեսնում մարդիկ։ Այդ դեպքում Positive-ի առաջարկած այս թեստն անցեք՝ ընտրելով ձեզ ամենից շատ դուր եկած գեյշային։


Գեյշա №1 – մարդիկ ձեզ որպես բավական կոշտ և կոմպրոմիսներ չընդունող մարդ են ընկալում։ Ձեզ համար չկան չլուծվող խնդիրներ և շրջապատը պարզապես չի կարողանում տեսնել ձեր թուլությունները։ Մտածեք, թե որքանով եք դուք ցույց տալիս շրջապատին ձեր իրական կերպարը և արդյոք ձեր ստեղծած կերպարը համապատասխանում է իրականությանը։

Գեյշա №2 – դուք ընկալվում եք որպես ի ծնե առաջնորդ՝ օժտված ճկուն բանականությամբ և մեծ պատասխանատվությամբ։ Ձեզ հարգում են որպես հասուն, համբերատար և տրամաբանող մարդու։ Բայց իրականում դուք շատ որոշումներ կայացնում եք սրտի կանչով, սակայն այդ մասին ոչ ոքի չեք խոստովանում. չէ որ շրջապատն այդքան գնահատում է ձեր սառը դատողությունն ու տրամաբանությունը։

Գեյշա №3 – մարդիկ ձեր մեջ շատ հոգատար և դրական մարդ են տեսնում։ Ձեզ համար շրջապատի կարծիքը զգալի նշանակություն չունի և դուք չեք փորձում ավելի լավը երևալ, քան կաք։ Դուք չեք մոռանում լսել ներքին ձայնը և որոշումներ կայացնելիս չեք սխալվում։

Գեյշա №4 – դուք չափազանց անկախ անձնավորություն եք երևում, բայց իրականում բավական ծույլ եք։ Դուք երազում եք կայացած և ինքնավստահ մարդու տպավորություն գործել՝ նախընտրելով ցույց չտալ ձեր թուլությունները։ Սակայն իմաստնությունն ու հասունությունը, որոնք դուք ցուցադրում ենք, ձևավորվում են միայն սխալների և դրանց վրա աշխատանքի շնորհիվ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին