Պարզ թեստ․ ինչպե՞ս եք դուք մտածում․ ոչ ստանդա՞րտ, թե՞ շաբլոն

XX դարում հոգեբանությունը սկսեց զարգանալ խելահեղ տեմպերով, գիտնականները հարյուրավոր հետազոտություններ էին անցկացնում, թեև ոչ միշտ՝ հաջող։ Հատուկ ուշադրության է արժանի Էլիս Թորանսի և Ջո Գիլֆորդի մշակած թեստը, որը որոշում էր ինտելեկտի մակարդակը և առանձին նաև անձի կրեատիվության աստիճանը։

Թեստի էությունը, որն այսօր ներկայացնում է Positive-ը, շատ պարզ է․ կա նկարների մի խումբ և մարդը պետք է որոշի, թե ինչ է պատկերված։ Ընդ որում, սխալ պատասխաններ չկան։ Եթե պատասխանը ձեզ շատ ակնհայտ է թվում, մի քիչ էլ մտածեք։ Էություն կայանում է նրան, որ ձեր պատասխանները տարբերվեն ամենատարածվածներից։ Յուրաքանչյուր նկարի համար մենք տալիս ենք երկու տարբերակ՝ ամենատարածվածն ու ամենահազվագյուտը։

1. Շատերը այստեղ տակդիրի վրա մոմ են տեսնում, և միայն ոմանք խցանի մեջ խրված խցանահան։

2. Շրջանի մեջ ոտքերի հետքերը՝ ձանձրալի է։ Այ իսկ գետնի վրայից երևացող օդում թռչող պարաշյուտիստի տեսքը շատ ավելի հետաքրքիր է։

3. Թիթեռնիկով վերնաշապի՞կ։ Իսկ ինչ կասեք վերելակի դռների արանքում մնացած մատուցողի մասին։

4. Մեքենայի անիվը այստեղ ակնհայտ է, իսկ ինչ կասեք սոմբրերոյով պարող մեքսիկացու մասին։

5. Շատերն են ասում, որ ինչ-որ մեկը թաքնված է ինչ-որ բանի հետևում։ Իսկ եթե ընդլայնենք այս տարբերակը և պատկերացնենք, որ քարի հետևում շներով սահմանապահներն ե՞ն։

6. Ակնհայտորեն կողմնացույց է և ոչ ակնհայտ՝ թռչունի սոված ձագ բնի մեջ։

7. Կրունկի հետք, հատկապես սովածները կարող են անգամ երշիկի կտոր տեսնել։ Միայն լավատեսները լույս կտեսնենք թունելի մեջ՝ թեկուզ և գնացքի։

8. Թվում է թե սրանք ջրափսեր են, իսկ միգուցե երկրորդ հարկի պատուհանից երևացող ընձուղտի վիզն է։

9. Ինչ-որ մեկը արագաչափ կտեսնի, կամ մեկ այլ չափիչ սարք, իսկ ինչ որ մեկն էլ ձնեմարդ, հատկապես եթե վերևից նայենք։

10. Անհեթեթություն, բայց եթե միացնենք երևակայությունը կարելի է ծառը բարձրացող արջ տեսնել։ Մեզ երևում են միայն նրա թաթերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին