9 իր, որոնք պետք է ամեն օր լվալ

Positive-ը ներկայացնում է 9 իր, որոնց մաքրությանը պետք է ամեն օր հետևել:

Խոհանոցային սրբիչներ

Ուսումնասիրությունների համաձայն՝ խոհանոցային սրբիչները խոհանոցի ամենավարակիչ մասերից են: Նույնը վերաբերում է լոգարանի փոքր սրբիչներին: Քանի որ դրանք օրական մի քանի անգամ եք օգտագործում, շատ արագ են կեղտոտվում:

Բանալիներ

Բանալիների մեկերևույթին նույնքան բակտերիաներ կան, որքան վերելակի կոճակի վրա: Մենք երբեք չենք մաքրում բանալիները և բռնում ենք կեղտոտ ձեռքերով: Դրանք ընկնում են փողոցում կամ շքամուտքում, պահվում են կեղտոտ գրպաններում և տուն են բերում անհավանական մեծ թվով բակտերիաներ:

Լոգարանի սալիկ

Չափազանց կեղտոտ սալիկները մաքրելու համար ջանքեր չգործդարելու համար անհրաժեշտ է դրանք լվալ ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո:

Աման լվալու սպունգ

Թերևս, խոհանոցի գրեթե ամենակեղտոտ առարկան է: Մենք դրանով սրբում ենք կտրտելու տախտակը, սանհանգույցը, երբեմն նույնիսկ սեղաններ: Դրանից հետո պետք է այն ախտահանել՝ լավ լվացեք և թաց վիճակում մի քանի րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Վառարանը միացրեք ցածր ջերմաստիճանով: Ուշադիր հետևեք, եթե սպունգից սկսել է ծուխ բարձրանալ, պետք է ավարտել ախտահանումը:

Տան բոլոր լվացարանակոնքերը

Չնայած մտածում եք, որ ձեռքերը կամ ամանները լվալուց հետո ձեր լվացարանակոնքը ևս մաքրվում է՝ մոռանում եք մեծաթիվ բակտերիաների մասին, որոնք կան դրա պատերին:

Ջրով թրջված սպասք

Գիշերը ուտելիքի մնացորդները թրջված թողնելը միյան դժվարացնում է լվալը:

Սրճեփ

Սա լավ միջավայր է բազմազան միկրոբների և բորբոսի համար, ուստի այն ևս պետք է ամեն օր մաքրել:

Կտրտելու տախտակ

Կտերտելու փայտե տախտակը, որում սնկեր և միկրոբներ կան, պետք է ուտելիք պատրաստելուց հետ մի քանի րոպեով դնել քացախաջրի մեջ (1:1): Բացի դրանից՝ կտրտեու տախտակը (ոչ միայն փայտե) անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել: Դրա համար օգտագործեք 1 թ. գ. կերակրի սոդայով և 0,5 լ տաք ջրի լուծույթ, որով 5-10 րոպե մշակելուց հետո տախտակը հոսող ջրի տակ ողողեք:

Դիմահարդարման վրձիններ և սպունգներ

Եթե երկար ժամանակ նույն վրձինն եք օգտագոծում, այն կարող է բակտերիաների բույն դառնալ, որը հետո կքսեք ձեր դեմքին: Ուստի այն պետք է դիմահարդարվելուց հետո լվալ տաք օճառաջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին