Վերացնում ենք աչքերի շրջակա պարկերը և կնճիռները. դրա համար միայն մեկ մթերք պետք կլինի, որը յուրաքանչյուրն ունի

Positive-ը ներկայացնում է մանր կնճիռների դեմ դիմակ ձվի սպիտակուցով:

Պետք է վերցնել թարմ սպիտակուց, բամբակի սկավառակով հավասարաչափ տարածել աչքերի շրջակա մաշկի վրա, աչքերը փակել, թուլանալ, սպասել մինչև սպիտակուցն ամբողջովին չորանա: հետո մանրամասնորեն լվացվել: Պրոցեդուրան պարբերաբար անել:

«Սագի թաթիկների» դեմ դիմակ

Բաղադրիչները՝ գարու ալյուր, մեկ ձվի սպիտակուց, թարմ մեղր:

Բոլոր բաղադրիչները վերցնել հավասար չափաբաժիններով, խառնել, քսել մաշկին, պահել 20 րոպե, լվալ ջրով: Դիմակը պարբերաբար անել, դա զգալիորեն կթարմացնի մաշկը և կազատի սագի թաթիկներից:

Աչքերի տակի պարկերի, այտուցների վերացում

Բաղադրիչները՝ 2 դեղնուց, 1-ական թ. գ. մեղր և ծիրանի կամ ձիթապտղի յուղ:

Դեղնուցները սառեցնել, բաղադրիչները խառնել, հարիչով խառնել, քսել աչքերի շրջակա հատվածին, թողնել կես ժամ: Լվալ ջրով: Արդյունքը կտեսնեք առաջին պրոցեդուրայից հետո:

Կոպերի հոգնած և չոր մաշկի սնուցում

Բաղադրիչները՝ 1 դեղնուց, 1 թ. գ. ձիթապտղի յուղ, կես կիտրոնի հյութ:

Խառնել բոլոր բաղադրիչները, քսել մաշկին, պահել 20 րոպե, լվալ գոլ կաթով՝ բամբակե սկավառակ օգտագործելով: Մաշկը կդառնա թարմ, առողջ: Արդյունքի լավացման համար կարելի է դիմակին մի քիչ կաթ, մանկական սննդի համար խառնուրդներ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին