9 հնարք, որոնց օգնությամբ լողասենյակը մաքուր պահելը զգալիորեն ավելի հեշտ կլինի

Եթե դուք շատ ժամանակ եք ծախսում ձեր լողասենյակը մաքուր պահելու վրա, ապա Positive-ի առաջարկած այս հնարքները հենց ձեզ համար են։

1. Լաքաներ

Շշի մեջ խառնեք 100 մլ քացախը և 100 գրամ աղը և լավ լուծեք, հետո այս խառնուրդը լցրեք կեղտոտ մակերեսի վրա, թողեք կես ժամ և լավ լվացեք։ Լավ արդյունք ստանալու համար քացախը գոլ պետք է լինի, ոչ սառը։

2. Կեղտոտ սալիկներ

Սալիկների անկյունները արանքները մաքրելու համար խառնեք 100 գրամ լվացող միջոցը 100 գրամ աղաթթվի և մոտ 300 մլ ջրի հետ։ Կոշտ խոզանակի օգնությամբ մաքրեք բոլոր սևացած անկյուններն ու ճեղքերը այս խառնուրդով։ Հիշեք, որ այս խառնուրդը պետք է լավ լվանալ։

3. Ապակի և հայելիներ

Ապակիներն ու հայելիները մաքրելու համար օգտագործեք քացախի մեջ թրջած շորը։ Կարող եք նաև կտորը թրջել սպիրտով, մաքրել, իսկ հետո չորացնել թերթով։

4. Լվացարան

Լվացարանը լվանալու համար երբեք սպիրտ չօգտագործեք։ Օգտագործեք սովորական սպունգ և մաքրող միջոց, բայց ոչ քերող, հետո ողողեք ջրով և չորացրեք՝ լաքաներ չմնալու համար։

5. Ցնցուղ

Ամենից արագը ցնցուղի ցանցն է կեղտոտվում և խցանվում։ Այս խնդիրը լուծելու համար խառնեք ջուրը և քացախը և դրա մեջ մտցրեք ցնցուղը։ Թողեք առնվազն երկու ժամ, իսկ ավելի լավ է ողջ գիշեր, հետո լավ մաքրեք և ջուրը միացրեք, որպեսզի մեջի խցանումներն էլ բացվեն։

6. Ծորակ

Տաք ու սառը ջրերը խառնող ծորակը և այլ մետաղյա իրեր, որոնք ջրի հետ շփում ունեն, ժամանակի ընթացքում սպիտակ փառով եբ ծածկվում։ Դուք կարող եք սրա համար էլ օգտագործել նախորդ կետում նկարագրված խառնուրդը։

7. Զուգարանակոնք

Զուգարանակոնքի մեջ երբեմն փառ և ժանգ է նստում՝ դեղին գծի տեսքով, որը շատ դժվար է դուրս գալիս։ Դրա համար իրար խառնեք քացախը, լվացող միջոցը և սոդան և դրանով լավ շփեք դեղնած հատվածները։ Չմոռանաք ձեռնոցներ հագնել։

8. Վարագուր և գորգ

Վարագույրը կարող եք լվանալ լվացքի մեքենայում 2-3 ճ.գ. սոդայի և 2-3 ճ.գ. քացախի խառնուրդ ավելացնելով։ Սա ոչ միայն կմաքրի ձեր վարագույրը, այլև կհեռացնի բացիլները։ Նույն ձևով կարելի է լվանալ նաև լողասենյակի գորգը։

9. Խողովակներ և ցանցեր

Բոլորս էլ գիտենք, որ երկար մազերի պատճառով հաճախ են խողովակները խցանվում։ Այդ պատճառով էլ ժամանակին հավաքեք մազերը ցանցի վրայից, որ դրանք խողովակով ներս չանցնեն։ Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ խողովակների մեջ քացախ և կերակրի սոդա լցրեք, իսկ առավոտյան մի քանի լիտր եռացրած ջուր և ձեր խողովակները կմաքրվեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին