Բացահայտում ենք դառը ճշմարտությունը. այս 10 բաները երբեք մի արա, այլապես…

Positive-ը ներկայացնում է 10 առօրյա բան, որոնք կտրականապես անել չի կարելի գեղեցկությունը և առողջությունը երկար ժամանակ պահպանելու համար:

1. Հազալիս բերանը ձեռքով փակել

Այդպիսով վնասակար միկրոօրգանիզմներին կօգնես ընկնել դեմքիդ վրա, ինչը կարող է բորբոքումների հանգեցնել:

Մրսածության դեպքում մոտդ թաշկինակ ունեցիր, որը կարող ես օգտագործել անհրաժեշտության դեպքում: Ծայրահեղ իրավիճակում ավելի լավ է՝ օգտվիր արմունկիցդ, բայց ոչ ափիցդ:

2. Եղունգները կտրել

Մկրատի մշտական օգտագործումը հանգեցնում է եղունգների ծայրերի դեֆորմացիա և շերտավորում: Եղունգները կարճացնելու համար հատուկ խարտոց օգտագործիր:

3. Քիթը փորել

Ավելի լավ է՝ քիթդ լվա իզոտոնիկ լուծույթով կամ աղաջրով: Դա ոչ միայն կմաքրի քիթը, այլև կկանխի սեզոնային ռինիտը և վիրուսային վարակները:

4. Ամեն օր լոգանքի գել օգտագործել

Այդ դեպքում քանդվում է մաշկի պաշտպանական պատնեշը: Ամեն օր օճառ օգտագործիր միայն ձեռքերիդ, թևատակերիդ և աճուկիդ համար: Մարմնիդ մնացած մասերի համար լոգանքի գել կամ օճառ օգտագործիր 2 օրը մեկ, ոչ հաճախ:

5. Աչքերին մատիտ քսել

Մատիտ օգտագործիր, բայց դրանով կոպի լորձաթաղանթին դիպչելու դեպքում միկրոբներ կարող են առաջանալ:

6. Տաբեր կարիքների համար նույն սրբիչից օգտվել

Բնականաբար, ուրիշի սրբիչն օգտագործել չի կարելի: Իսկ քեզ համար գոնե 4 հատ ունեցիր՝ դեմքի, ոտքերի, ձեռքերի և մարմնի համար:

7. Մոռանալ արմունկների և ոտնաթաթերի մասին

Պարբերաբար հատուկ միջոցներ օգտագործիր ոտնաթաթերի մեռած մաշկը վերացնելու համար, իսկ արմոնկներն ամեն օր խոնավեցրու հատուկ միջոցներով:

8. Դեզոդորանտ օգտագործել հոտը քողարկելու համար

Օծանելիք և դեզոդորանտ օգտագործիր միայն մաքուր մաշկի վրա: Այլապես բուրավետ միջոցը ոչ միայն չի քողարկի հոտը, այլև կուժեղացնի:

9. Հակաբակտերիալ օճառը վատ է

Գիտնականներն ապացուցել էին՝ հակաբակտերիալ օճառը սովորականից ավելի արդյունավետ չէ միկրոբների դեմ պայքարում: Այն նաև պարունակում է տրիկլոզան, որը կարող է ազդել հորմոնալ ֆոնի վրա, իջեցնել իմունիտետը և լյարդի հիվանդությունների պատճառ դառնալ:

10. Չփակել զուգարանակոնքի կափարիչը ջուրը քաշելիս

Բարձրացված կափարիչի դեպքում միկրոբները կտարածվեն մինչև երկու մ շառավղով: Ջուրը քաշելուց առաջ զուգարանակոնքի կափարիչը փակիր: