Բիսկվիտի՝ առանց ձվի 40 տարվա բաղադրատոմս

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել:

Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:

Բաղադրիչներ

  • Կեֆիր - 1 բաժակ
  • Շաքարավազ - 1 բաժակ
  • Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ
  • Սոդա - 1 թ/գ (քացախի հետ բացած)
  • Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)
  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:

Պատրաստումը

Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:

Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

Բարի ախորժակ: