Լցոնած ձվերի մատուցման հետաքրքիր տարբերակ

Երբեմն գեղեցիկ ու հետաքրքիր ուտեստ մատուցելու համար ոչ շատ գումար է անհրաժեշտ և ոչ էլ ժամանակ։

Վերցնում ենք ամենապարզ մթերքները, ավելացնում մի քիչ երևակայություն և ստանում հրաշալի ուտեստներ։

Այսօր Positive-ը կպատմի, թե ինչպես պատրաստենք հետաքրքիր ու գեղեցիկ նախուտեստ խաշած ձվերով։

Բաղադրիչներ

• 6 ձու

• Մայոնեզ՝ ըստ ճաշակի

• Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

• Թարմ կանաչի

• 1 բանկա զեյթուն

Պատրաստման եղանակը

1. Ձուն պինդ խաշեկ, կճպեք, երկու կես արեք և հանեք դեղնուցը։

2. Կանաչին մանր կտրատեք։

3. Դեղնուցը պատառաքաղով տրորեք, ավելացրեք համեմունքները, մայոնեզը և լցրեք կրեմի տոպրակի մեջ։

4. Դեղնուցները շարեք ամանի մեջ և կրեմի տոպրակով ձևավոր լցրեք դեղնուցի խառնուրդը՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Սպիտակուցների մեջտեղում լցրեք զեյթունները։ Մեկ ժամով դրեք սառնարանը և մատուցեք։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին