Անանասը բուժիչ միրգ է: Պարունակում է բրոմելայն ֆերմենտ և վիտամին С հակաօքսիդանտ, որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ապաքինման գործընթացում:
Թարմ անանասն օգտագործվել է ուսումնասիրություններում՝ պարզելու համար դրա արդյունավետությունը հոդացավի, արթրիտի ախտանիշերի մեղմացման, բորբոքան նվազեցման, ուռուցքի աճի արգելակման և պլաստիկ վիրահատությունից հետո վերականգնման ժամկետի կրճատման գործում:
Անանասը որպես վիտամին С ուժեղ հակաօքսիդանտի հրաշալի աղբյուր, կարող է օգնել ազատ ռադիկալների առաջացման դեմ պայքարում, որոնք ինչպես հայտնի է, քացկեղ են առաջացնում:
1 բաժակ թարմ անանասը պարունակում է մոտ 82 կալորիա, 0 գ. ճարպ, 0 գ. խոլեստերին, 2 մգ նատրիում, 22 գ. ընդհանուր ածխաջրածին (ներառյալ՝ 16 գ շաքար և 2,3 գ. մանրաթել) և 1 գ. սպիտակուց:
Անանասի թարմ կտորների մեկ բաժակը ապահովում է օրվա ընթացքում վիտամին С-ի ձեր պահանջմունքի 131%-ը, վիտամին А-ի պահանջմունքի 2%-ը, կալցիումի 2%-ը և երկաթի 2%-ը:
Անանասը նաև կարևոր վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, որոնցից են՝ թիամինը, ռիբոֆլավինը, վիտամին B-6-ը, ֆոլաթթուն, պանտոթենիկ թթուն, մագնեզիումը, մանգանը, կալիումը, հակաօքսիդանտները և պոլիֆենոլները, ինչպիսին է՝ բետա-կարոտինը:
Անանասով հյութը շատ հանգստացնում է նյարդերը, օգտակար է սթրեսից ազատվելու և լավ առողջ քնի համար: Այն խմեք վաղ երեկոյան քաղցած վիճակում՝ թեթև, առողջարար ընթրիքից անմիջապես առաջ:
Հյութի բաղադրատոմսը կներկայացնի Positive-ը:
Այս հյութի մյուս առավելություններից են՝
Հյութի համար ընտրեք պինդ անանաս առանց փափուկ հետքերի և արմատին կանաչ տերևների:
Բաղադրությունը՝
Պատրաստումը՝
Պարզապես բոլոր բաղադրիչները լավ խառնել բլենդերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին