Անհավատալի կերպարանափոխություն․ ժպտերես հասարակ տատիկից կինն իսկական լեդիի է վերածվել

Դե ինչ, գարուն է, աղջիկներ, և բոլորս էլ ուզում ենք այսքան սպասված տարվա եղանակը դիմավորել հնարավորինս խնամված տեսքով՝ հարդարել մազերը, շպարվել և դուրս վազել փողոց՝ զգալու արևի այդքան սպասված ջերմությունը։

Այսօր Positive-ը ցանկանում է ծանոթացնել ձեզ մի իսկական կախարդուհու հետ։ Ձեզ ենք ներկայացնում ոճաբան Շաֆագ Նավրուզին, որն իսկական հրաշքներ է գործում՝ սովորական կանանց անիրական գեղեցկուհիների վերածելով։

Էլիզան չէր ցանկանում գնալ հայտնի վարպետի մոտ։ Դատելով ամենից՝ նա շատ վաղուց չէր եղել վարսավիրի և դիմահարդարի մոտ։ Այս բարեսիրտ կինը պատմել է Շաֆագին, որ իր ողջ կյանքը նվիրել է երեխաներին և ամուսնուն։

Այսօր, երբ երեխաներն արդեն մեծացել են և տարբեր քաղաքներում են ապրում, կինն իր համար ազատ ժամանակ է գտել և որոշել է ընդունել վարպետի հրավերը։

Շաֆագը հանդիպել էր հասարակ կնոջը հարազատ քաղաքի փողոցում և անմիջապես պատկերացրել էր, թե ինչպես կարող է օգնել այս բարի կնոջը։

Իրոք որ, եկեք խոստովանենք, որ շպարը հրաշքներ է գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին