Եթե ցանկանում եք զարմացնել հյուրերին, հավի կրծքամիսը պատրաստեք ջեռոցում ահա այս բաղադրատոմսով

Positive-ը այսօր մի հրաշալի բաղադրատոմս է առաջարկում, որով պատրաստված հավի կրծքամիսն աննկարագրելի համեղ ու հյութեղ է ստացվում։

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են․

  • Հավի փափկամիս – 600 գր․
  • Սոխ և լոլիկ – 1-2 հատ
  • Խաշած ձու – 3 հատ
  • Սև, կարմիր պղպեղ, խոտեր – 1թ․գ․
  • Կանաչի ըստ ճաշակի
  • Պանիր – 150 գր․
  • Սխտոր – 2 - 3 պճեղ
  • Մայոնեզ - 2 ճ․գ․
  • Բուսայուղ - 1 ճ․գ․

Պատրաստման եղանակը

1. Միսը լվանում և չորացնում եք թղթե անձեռոցիկներով։ Կտրում ենք բարակ, երկար շերտերի և ծեծում ենք։

2. Համեմում ենք, բուսայուղ ենք քսում և լավ տրորում։

3. Թողնում ենք մարինացվելու 20 րոպե։

4. Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք, լոլիկը կտորներով, կանաչին մանր կտրատում ենք, այս ամենը խառնում ենք իրար։

5. Ավելացնում ենք քերած ձուն, ճզմած սխտորը և 50 գրամ քերած պանիրը։

6. Ջեռոցի տապակին ձեթ ենք քսում և շարում ենք միսը, վրայից բանջարեղենով, ձվով և պանրով մուշտակը։ Վրայից քերում ենք մնացած 100 գրամ պանիրը։

7. Եփում ենք 20 րոպե 200 աստիճանի տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին