Լոլիկի հրաշալի ծառ, որն աճեցրել են Իսրայելում. լոլիկի հատուկ տեսակ

Positive-ը ներկայացնում է Սպրուտ F1 լոլիկի ծառը, որը լոլիկի հիբրիդային տեսակ է, որը վերջերս աճեցվեց:

Բույսն աճելու սահմանափակում չունի, ինտենսիվորեն ճյուղ է տալիս: Բարձրությունը կարող է հասնել 4 մետրի, բունը՝ 50 քմ-ի, տարեկան տալիս է մոտ 14 000 լոլիկ (1.5 տոննա):

Բույսի հիմնական առավելություններն են՝ հզորությունը, աճի մեծ էներգիան, կայունությունը հիվանդությունների նկատմամբ, առատ բերքատվությունը:

Ծառն աճում է 1-1.5 տարի, ուստի սառը կլիմայի դեպքում ավելի լավ է՝ այն լուսավոր ու տաք ջերմոցում աճեցնել: Առաջին 7-8 ամիսներին ծառը ձևավորվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին