Ահա այս դիմակով ես փրկեցի մազերս անհաջող ներկելուց հետո. համբուրում եմ վարպետի ձեռքերը, ով ինձ տվեց բաղադրատոմսը…

Positive-ը ներկայացնում է ունիվերսալ դիմակ մազերի ցանկացած տիպի համար: Այն արագացնում է մազերի աճը, ամրացնում է դրանք և ակտիվացնում է մազերի քնած ֆոլիկուլները:

Վիտամինային դիմակն օգտագործիր, այն արա շաբաթական 2 անգամ 1-2 ամիս (կախված է մազերի վնասվածության աստիճանից): Կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:

Դիմակ վնասված մազերի համար

Բաղադրիչները՝

  • 1 սրվակ վիտամին В6
  • 1 սրվակ վիտամին В12
  • 1 սրվակ վիտամին В1
  • 5 մլ ալոեի էքստրակտ
  • 1 ճ. գ. մազերի բազլամ

Պատրաստումը՝

1. Դեղատնային միջոցները խառնիր բալզամին և լավ խառնիր:

2. Դիմակի փոքր քանակություն քսիր դաստակիդ՝ համոզվելու հայմար, որ ալերգիա չունես:

3. Եթե 10 րոպե անց քսած մասում այրոց և կարմրություն չլինի, կարող ես դիմակը համարձակորեն քսել մազերիդ: Եթե մազերդ շատ երկար են, բալզամը քանակը կարող ես ավելացնել:

Օգտագործումը՝

1. Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով:

2. Մազերդ լվա սովորական շամպունով և սրբիր սրբիչով: Դիմակը քսելիս դրանք չպետք է շատ թաց լինեն:

3. Քսիր դիմակը և հատուկ գլխարկ հագիր կամ գլխիդ տոպրակ փաթաթիր:

4. Գլուխդ սրբիչով փաթաթիր և սպասիր 20-30 րոպե, հետո դիմակը լվա տաք ջրով:

5. Մազերդ անմիջապես չսանրես, թող ինքնուրույն չորանան:

Դիմակը լավ է լվացվում իր բաղադրիչ բալզամի հաշվին: Պրոցեդուրան հերթագայիր բնական յուղեր և այլ բնական միջոցներ քսելով:

Վիտամինային դիմակ մազաթափության դեմ

Այն պետք է օգտագործել օրը մեկ 2 շաբաթ, կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:

Բաղադրիչները՝

  • 2 սրվակ նիկոտինային թթու
  • 5 մլ ալոեի էքստրակտ
  • 5 կաթիլ պրոպոլիսի թուրմ

Պատրաստումը՝

1. Սրվակներով բաղադրիչները խառնիր պրոպոլիսի թուրմին:

2. Դիմակը փորձարկիր դաստակիդ վրա՝ պարզելու համար, թե արդյոք ալերգիա չունես:

Օգտագործումը՝

1. Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով:

2. Մազերդ լվա սովորական շամպունով և թող կիսով չափ չորանան, դրանք պետք է մի քիչ խոնավ լինեն:

3. Դիմակը մերսող շարժումներով քսիր մազերիդ արմատներին: Միջոցը լավ ներմերսիր գլխամաշկիդ:

4. Գլուխդ 1 ժամով փաթաթիր չոր սրբիչով: Թեթև այրոց զգալը նորմալ է:

5. Դիմակից հետո մազերդ 10 րոպե խոզանակով սանրիր:

6. Դիմակը լվա տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին