Հիացական հոդված՝ նվիրված կանանց

Մուսա, օջախի պահապան, մայր, քույր, տիեզերքի անլուծելի գաղտնիք` այս բոլոր արտահայտություններն ու բառերն անկասկած ուղղված են կնոջը:

Երբեմն տղամարդկանց թվում է, թե նրանք գիտեն ամեն ինչ կանանց մասին, սակայն կնոջ անգամ մեկ հայացքը բավական է, որպեսզի այդ «իմացությունը» մշուշի պես ի չիք դառնա:

Ուրախ, թե տխուր, հանդարտ, թե ըմբոստ, լռակյաց կամ շաղակրատ, բայցև իրարից այդքան տարբեր ու անկանխատեսելի կանայք այս աշխարհն ավելի գեղեցիկ ու իմաստավորված են դարձնում:

Նրանցից բացի ուրիշ ոչ ոք չի կարող այդպես զարդարել իր շրջապատը: Բացի այդ՝ առանց կանանց տղամարդիկ պաշտպանելու էակներ չեն ունենա և կկորցնեն ձգտման զգացումը:

Positive-ը ներկայացնում է նրանց բազմապիսիությունն ու հմայքը ներկայացնող ուշագրավ ֆոտոշարք։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին