«Հույս ունեմ վերամիավորել հորս և իր՝ կորցրած որդուն». ամերիկացի դիզայներ Մայքլ Կոստելլոն փնտրում է իր հայ եղբորը

Ամերիկացի դիզայներ և հեռուստաաստղ Մայքլ Կոստելլոն պարզել է, որ ունի եղբայր, ով կիսով չափ հայ է: Մայքլն այս լուրով կիսվել է Ինստագրամի իր էջում: Նա տեսանյութ է տեղադրել իր հոր հետ և խնդրել օգնել գտնել իր եղբորը:



Посмотреть эту публикацию в Instagram
I know I’m not Armenian but I am human. It is extremely painful for me to see the people of Armenia going through so much, and all my Armenian friends, families and workers have been affected by this. I am urging not just Armenians but everyone to help support the Armenia Fund. Throughout the past couple of weeks, we’ve been selling face masks to raise money for the Armenian Fund. Next week, we will be donating our check to the Armenian Fund. I am so happy to see thousands of people wearing the Armenian peace face mask from at airports, restaurants, or just running errands. I thank you all for the support but I am not the one who needs help right now. It is Armenia and its people. They need you. This is your time, this is your chance to do your part and help them. Please keep in mind that you do not need to buy a mask to show your support. You can donate directly to the Armenia Fund. If you’d like, you can purchase a mask knowing that 100% of the proceeds will go directly to the Armenia Fund. These masks are 100% machine washable, 100% soft cotton, 100% hand-made with love from Armenian women and men who have been working with me for years. All proceeds with receipts will go directly to the Armenia Fund to help our friends, families, co-workers, loved ones, and everyone who has been affected by the horrific inhumane tragedies that has struck Armenia. Link in bio. NOTICE LINK IN BIO
Публикация от (@michaelcostello)

«Հենց նոր ստացա կյանքիս ամենամեծ, ցնցող լուրը: Հայրս ասաց, որ ունեմ կիսով չափ հայ եղբայր` Հակոբ Կիրակոսյանը, ով Գլենդելում է ապրում: Ցավոք, նրանք չեն շփվել մշակութային տարբերությունների պատճառով` հայրս ռումինացի գնչու է, նրա նախկին կինը Մանուշակ Կիրակոսյանն է եղել: Նրանց ընտանիքները բաժանել են զույգին, քանի որ դա արգելված ամուսնություն է եղել: Խնդրում եմ, կիսվեք այս գրառմամբ, օգնեք գտնել եղբորս: Հույս ունեմ վերամիավորել հորս և իր՝ կորցրած որդուն և այնպես անել, որ մոռանան բոլոր տարաձայնությունները: Հայրս հիվանդ է և ուզում է տեսնել իր ավագ որդուն: Շնորհակալ եմ օգնության համար: Սիրում եմ բոլորիդ»,- տեսանյութին կից գրել է նա:

Մայքլը նաև սթորի բաժնում է հրապարակում արել եղբոր մասին: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են օգնել գտնել եղբորս` Հակոբ Կիրակոսյանին: Հակոբը ծնվել է 1977 թվականին և ունի ամերիկյան անուն` Ռոբերտ: Նրա մայրն ունի քույր` Սիլվիան: Սա է ամբողջ ինֆորմացիան, որ հայտնի է մեզ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ դիզայներն Արցախի պատերազմի առաջին օրերից սատարել է Հայաստանին և Արցախին: Նա հրապարակում էր արել, հետևորդներին ներկայացրել իրավիճակը և խորհուրդ տվել չհետևել իրեն, եթե համաձայն չեն իր հետ: Նա նաև Հայաստանի եռագույնով դիմակներ էր ներկայացրել, որոնք կարել էին իր հայ աշխատակիցները: Մայքլն ասել էր, որ դիմակների վաճառքի հասույթը կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:



Посмотреть эту публикацию в Instagram
I just received the biggest, most shocking news of my life!!! My father just told me that I have a half-Armenian brother named Hagop Giragossian who lives in Glendale!!! Unfortunately, they haven’t been in contact due to cultural differences - my father being Romanian Gypsy and his ex-wife Manushak Giragossian. Their families separated them. It was a forbidden marriage. Please share this and help me find my brother!!! I’m hoping to reunite my dad with his long-lost son and put all our differences aside. My dad is sick and wants to see his first-born son. Thank you for helping. Love you all.
Публикация от (@michaelcostello)

Աղբյուր՝ tert.am