Այս հաղթանակը նվիրվում է իմ երկրին, որը պատերազմի մեջ է․ Գեղարդ Մուսասի

Bellator 250-ի մրցաշարի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Գեղարդ Մուսասին հաղթել է Դուգլաս Լիմային և միջին քաշային կարգում վերադարձրել չեմպիոնական գոտին: Հաղթանակից հետո ունեցած ելույթում Մուսասին իր հաղթանակը նվիրել է Հայաստանին, որն այս օրերին պատերազմի մեջ է.

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Armenia MMA (@armeniamma_official)