«Այսօր ես զինվոր եմ, ով կոնկրետ խնդիր ունի լուծելու». Դերասան Տիգրան Նալչաջյանը առաջնագծում է

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը նոր գրառմամբ նշել է՝ երբեք չէր պատկերացնում, որ այսքան կսիրի ռազմական գործը։

Նա բոլորին ուժ եւ համբերություն է մաղթել։

«Թերեւս վերջին գրառումս այս շրջանում։

Ամեն իրավիճակում մենք մեզ բացահայտում ենք նորովի։ Չէի պատկերացնում, որ էսքան կսիրեմ ռազմական գործը ու անցյալում կթողնեմ այն, ինչի համար տարիներ շարունակ չարչարվել եմ։ Ես պաշտում եմ կինոն, թատրոնը եւ դասավանդելը։ Հաղթանակից հետո անպայման վերադառնալու եմ այդ հրաշք աշխարհը։ Բայց այսօր ես զինվոր եմ, ով կոնկրետ խնդիր ունի լուծելու։ Եվ մենք` զինակից ընկերներով կլուծենք այդ խնդիրները։

Բոլորին մաղթում եմ ուժ եւ համբերություն։ Հանկարծ չտրվեք պարտվողական քարոզչությանը։ Ամեն ինչ լավ է լինելու։

Միակ խնդրանքս։ Երբ ցանկանաք ցրվել պատերազմական մտքերից, կազմակերպեք եւ գնացեք կինոթատրոն «Դասարանցիները։ ֆիլմը դիտելու։ Դրանով կօգնենք իմ ընտանիքին, քանի դեռ ես այստեղ չեմ։ Համ էլ ինձնից ձեր կարոտը կառնեք։

Գալու եմ ու գրկեմ սիրելիներս։ Մնաք բարով, որ մենք էլ բարով վերադառնանք»,- գրել է նա։