Դերասան Արման Սիմիկյանի պատասխանը՝ դպրոցահասակ Վահեին

Երեւանի թիվ 155 դպրոցի աշակերտների նամակներն արդեն մեկ ամիս է ուժ ու ոգեւորություն են պարգեւում մեր զինվորներին: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի (ուր այժմ գտնվում է դերասանը) ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելից հայտնի Արման Սիմիկյանը դիմելով զինվորներին նամակներ ուղարկած դպրոցականներին ասում է․

«Ձեր գրած բոլոր նամակները հասնում են ինձ ու իմ ընկերներին։ Անչափ շնորհակալություն ենք հայտնում բոլորս, քանի որ շատ ոգեւորող եւ ոգեշնչող նամակներ են մեզ գալիս»։ Այնուհետեւ կարդացել է դպրոցահասակ Վահեից իրեն հասած նամակից մի հատված․ «Թանկագին զինվոր, կարծում եմ թույլ կտաս քեզ եղբայր կոչել»․․․

Դերասանը իր եւ իր զինակից ընկերների անունից խոստացել է, որ երեխաները կապրեն խաղաղ երկրում։

Նամակներ զինվորիներին Երևանի թիվ 155 դպրոցի աշխակերտներից

#ՆԱՄԱԿՆԵՐ_ԶԻՆՎՈՐԻՆ "Թանկագին զինվոր, կարծում եմ թույլ կտաս քեզ եղբայր կոչել"․․․ Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների նամակներն արդեն մեկ ամիս է ուժ ու ոգևորություն են պարգևում մեր զինվորներին: Արման Սիմիկյանն , ով հայտնի է Ձեզ “Վերջին ուսուցիչը” հեռուստանովելից, իր զինակից ընկերների անունից շնորհակալություն է հայտնում նամակների հեղինակներին՝ փոքրիկ հերոսներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ #հաղթելու_ենք Arm Simikyan

Posted by Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն on Wednesday, November 4, 2020